Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտարարություն համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 03.06.2019

2019թ հունիսի 4-ին՝ ժամը 16:00-ին Արագածոտն մարզի Ակունքի համայնքապետարանում տեղի կունենա Ակունք համայնքի ավագանու հերթական նիստը: 2019 թվականի հունիսի 7-ին, ժամը 15:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի համայնքապետարանում տեղի է ունենալու Փարպի համայնքի ավագանու հերթական նիստը: 2019 թվականի հունիսի 10-ին, ժամը 15:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքի համայնքապետարանում տեղի է ունենալու ավագանու հերթական նիստը:

2019թ. հունիսի 8-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ

2019թ. հունիսի 8-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ 03.06.2019

Հիշի՛ր ամսաթիվը և այդ օրը, դուրս գալով տանից, մեկնիր ձեռքդ վերցրու աղբը Բակերից ու փողոցներից Միջպետական և միջհամայնքային ճամփեզրերից....

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2019

Շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ բոլոր երեխաներն ապրեն խաղաղ ու երջանիկ ընտանիքներում, շրջապատված լինեն հոգատարությամբ, ծնողական սիրով ու քնքշանքով: Այսօր ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ, որ մեր երեխաներն ունենան անհոգ մանկություն, ստանան լավ կրթություն և ապրեն ավելի բարեկարգ երկրում: Հայաստանի Հանրապետության փոքրիկ քաղաքացինե՛ր, թո՛ղ բարությունը լինի ձեր կյանքի ուղեկիցը, եղեք առողջ, հաջողակ, ձեր խինդով ու ծիծաղով վարակեք աշխարհը, թո՛ղ իրականանան ձեր բոլոր երազանքները:

Մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 31.05.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է մայիսի 10-31-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների ընդունելության գրանցված մարզի 35 բնակչի: Քաղաքացիները մարզպետին դիմեցին գյուղատնտեսության, սեփականության իրավունքի, քաղաքաշինական, մշակութային, աշխատանքային, առողջապահական, սոցիալական ապահովության և այլ հարցերով.....

Մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել  է Դուքենդո մարտարվեստի Հայաստանի և միջազգային մրցաշարերի չեմպիոն Արգամ Գալոյանին

Մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է Դուքենդո մարտարվեստի Հայաստանի և միջազգային մրցաշարերի չեմպիոն Արգամ Գալոյանին 31.05.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր հյուրընկալել է Դուքենդո մարտարվեստի Հայաստանի և միջազգային մի շարք մրցաշարերում չեմպիոնի տիտղոսակիր, Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի բնակիչ Արգամ Գալոյանին և վերջինիս մարզիչ Սմբատ Գևորգյանին: Հանդիպման ընթացքում Արգամը մարզպետին է ներկայացրել գրանցած մարզական հաջողությունները, նվաճած գավաթները և պարգևները.....

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերի 101 ամյակի առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերի 101 ամյակի առթիվ 28.05.2019

Շնորհավորում եմ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերով սրբագրվել են մեր պատմության փառավոր էջերը: Այս հաղթանակներն աշխարհի քարտեզի վրա մեզ ճանաչելի են դարձրել որպես անկախ պետություն, պարգևել են այլ ազգերի հետ համընթաց քայլելու, սեփական կամքն արտահայտելու հնարավորություն.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01