Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ 28.01.2021
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի՝ հայկական բանակի օրն է: Պետականաշինության գործընթացում առանցքային դերակատարում է ունեցել ազգային բանակի ստեղծումը:Ապագա հաղթանակները, որոնք վստահ եմ դեռ ունենալու ենք, իրականություն են դառնալու, քանի որ մենք ունակ ենք ազնվորեն վերլուծելու մեր անցած ճանապարհը, այս պահին ունեցած իրավիճակը և ճիշտ ենք որոշելու ապագայի նպատակները: Եվ, իհարկե, այդ նպատակներին հասնելու համար ջանք ու եռանդ չենք խնայելու: Այսօր պետք է ևս մեկ անգամ փաստենք, որ մեր բանակը հերոսաբար պատերազմել է խիստ անհավասար պայմաններում, և մեր զինվորը հերոսաբար կռվել է մինչև վերջին շունչը, մինչև վերջին փամփուշտը: Եվ այսօր էլ մեր բանակի զինվորները, սպաներն ու գեներալները պատվով ու հերոսաբար ծառայում են հայրենիքին և ամուր են պահում մեր երկրի սահմանները....
ՀՀ Արագածոտնի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ ԱԻՆ Արագածոտնի ՄՓ վարչության կողմից 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփմանը: Խորհրդակցությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ Արագածոտնի ՄՓ վարչության պետ, փ/ծ գնդապետ Դմիտրի Պետրոսյանը, արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության մարզային պատասխանատուները......
Տեղեկացում ավագանու նիստերի մասին 11.01.2021
Ավագանու նիստերի մասին ծանուցումներ.....

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ 05.01.2021
Աստծո սերն ու զորությունը թող լինի բոլորի սրտերում և ընտանիքներում: Սուրբ Ծննդյան ավետն իր հետ խաղաղություն և համերաշխություն թող բերի:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ 31.12.2020
Ավարտին է մոտենում 2020 թվականը: Անցնող տարին, ցավոք, մեր սրտերում թողեց չսպիացող վերքեր և մեր հիշողություններում կմնա որպես մեր հերոսների ընդհատված երազանքների տարի: Խոնարհվում եմ հանուն խաղաղության, հանուն լուսավոր ապագայի նահատակված մեր եղբայրների ու քույրերի սուրբ հիշատակի, բոլոր զինվորների ու նրանց ընտանիքների առջև: Տարեմուտին հաշված ժամեր են մնացել: Ցանկանում եմ, որ կատարվի մեր համազգային երազանքը՝ խաղաղություն լինի Հայոց աշխարհում, որ մայր հողում ծառ ու ծաղիկ բուսնի, նորածնի ճիչ, երեխայի զրնգուն ծիծաղ հնչի բոլոր ընտանիքներում: Թո՛ղ իրականանան մեր ժողովրդի երազանքները, լուսավոր ապագայի նկատմամբ հույսերն ու սպասումները: Թո՛ղ 2021 թվականն ազդարարի մեր երկրի վերելքը, թո՛ղ այն լինի ձեռքբերումների, առաջընթացի և ստեղծարար աշխատանքի տարի: Մաղթում եմ առողջություն, ընտանեկան երջանկություն, բարօրություն, բազում հաջողություններ ու նվիրական իղձերի իրականացում: Բոլորին բարի Ամանոր և Սուրբ Ծնունդ եմ մաղթում....



