Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

04.06.2021

Սիրելի՛ շրջանավարտներ, մանկավարժներ, ծնողներ,
Շնորհավորում եմ դպրոցական Վերջին դասի առթիվ:
Թանկագի՛ն շրջանավարտներ, ջերմ ու հարազատ կրթօջախի պատերից դուրս ձեր առջև բացվում է նոր կյանք՝ նոր հնարավորություններով ու մարտահրավերներով: Շարունակեք ձեր հաջողությունների քայլարշավը՝ մտքում պահելով գրքերից յուրացրած գիտելիքները, իսկ սրտում՝ ուսուցիչների խորհուրդներն ու խրատները: Իմացեք, որ աշխատասիրությունն ու ավելին սովորելու ձգտումը ձեզ համար կարող են հարթել կանաչ ճանապարհ և հուսալի ապագա:
Արագածոտնի մարզի դպրոցականների հետ հանդիպումների ընթացքում ինձ համար ակնհայտ է դարձել՝ այս սերունդը քաջ գիտակցում է, որ առաջընթացի ու հաջողությունների հիմքը կրթությունն է: Ես ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ընտրած ասպարեզում դառնա ոլորտի լավագույններից մեկը և իր գործով նպաստի հայրենիքի շենացմանը:
Կրկին շնորհավորելով Վերջին դասի առթիվ՝ բոլոր շրջանավարտներին երջանկություն, նվաճումներ, նպատակների իրականացում և բազմաթիվ հաջողություններ եմ մաղթում:
Բարի երթ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14