Նորություններ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի մոտ ՀՀ մարզպետների մասնակցությամբ կայացել է խորհրդակցություն 15.09.2020
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր մասնակցել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, ՀՀ մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը: Հանդիպման մեկնարկին նախարարը նշել է, որ մարզպետների հետ անցկացվող խորհրդակցությունները վերստին պարբերական կլինեն......

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորանքը ուսումնական տարվա մեկնարկի առթիվ 14.09.2020
Թանկագի՛ն մանկավարժներ, սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ծնողներ, Ջերմորեն շնորհավորում եմ 2020-2021թթ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Այսօր ուսումնական հաստատություններն իրենց դռները բացեցին հարազատ դարձած աշակերտների առջև: Գիտեմ, որ ձեզանից շատերն անհամբերությամբ էին սպասում կրթական գործընթացի մեկնարկին....

Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ և Գեղադիր բնակավայրերում նախակրթարաններ բացվեցին 13.09.2020
Նոր ուսումնական տարվա մեկնարկը Արագածոտնի մարզում տրվեց 2 նոր նախակրթարանների բացմամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանն այսօր մասնակցել են Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ և Գեղադիր բնակավայրերի նախակրթարանների բացման արարողությանը.....

Սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանվում է կարանտին 11.09.2020
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվում է կարանտին: ✅ Հանրային միջոցառումները թույլատրվում է անցկացնել առավելագույնը 60 հոգու մասնակցությամբ ✅ Հայաստան մուտք գործելիս պարտադիր է 14-օրյա ինքնամեկուսացում կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան Կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները.....