Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվ
08.08.2021
Հարգելի՛ շինարարներ, շինարարության ոլորտի սիրելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ:
Մեր երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում առանցքային է ձեր մասնագիտական կարողությունների ներդրումը՝ ենթակառուցվածքների արդիականացման, դպրոցների ու մանկապարտեզների կառուցման, բնակարանաշինության և քաղաքաշինական այլ լայնածավալ ծրագրերը կյանքի կոչելու գործում:
Սիրելի՛ շինարարներ, արարելու, բարեկարգելու, նորը կառուցելու ու վերակառուցելու ձեր շնորհաշատ աշխատանքն իրապես մեծարանքի է արժանի:
Օգտվելով մասնագիտական օրվա տված հնարավորությունից՝ այսօր ևս մեկ անգամ ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել շինարարության ոլորտի բոլոր այն նվիրյալիներին, ովքեր շինհրապարակին վերաբերում են այնպես, ինչպես իրենց տանը, ովքեր իրենց աշխատանքն իրականացնում են սրտացավ ու ստեղծում են մնայուն հանրային բարիքներ:
Արագածոտնի մարզում իրականացվող և նախատեսվող ծրագրերը վերլուծելով՝ ուրախությամբ ցանկանում եմ հայտնել, որ մեր մարզում շինարարական եռուզեռ է սպասվում և մենք համատեղ աշխատելու լայն հնարավորություններ ենք ունենալու:
Բոլորիդ քաջառողջություն, մասնագիտական ու անձնական բազմաթիվ ձեռքբերումներ եմ մաղթում:








