Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ 09.05.2021
Մայիսի 9-ին նախկին ԽՍՀՄ անդամ երկրները տոնում են Հաղթանակի օրը: Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի տարած փառավոր հաղթանակի հայրենանվեր գործում իրենց ավանդն են ունեցել նաև հարյուր հազարավոր հայորդիներ: Պատմության մեջ ոսկե տառերով իրենց անունն են գրել հայազգի նշանավոր զորահրամանատարներ, մարշալներ, զինվորականներ, որոնցով ոգեշնչվել ու դաստիարակվել են ոչ միայն Հայաստանի, այլև խորհրդային պետությունների սերունդները....

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ 04.05.2021
Կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու, ձեզ ու ձեր հարազատներին պաշտպանված դարձնելու համար դիմեք պոլիկլինիկա ու պատվաստվեք. պատվաստումն անվտանգ է...

Խորհրդակցություն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների թեմայով 04.05.2021
Արագածոտնի մարզպետարանում այսօր կայացավ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարեցին Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, մարզպետարանի ղեկավար կազմը, մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարները, պատվաստումների գործընթացի իրականացման պատասխանատուները, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի «Արագածոտն» մասնաճյուղի տնօրեն Վահե Բարսեղյանը.....
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, համայնքների ղեկավարների և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչների հետ այցելել է հերոսների բնակարաններ, նրանց ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները: Անմահացած զինծառայողների հարազատները մարզպետի հետ զրույցում պատմել են իրենց զավակների սխրանքների, հայրենիքին ու ծառայությանը նվիրվածության, նախասիրությունների ու որդիների այն նպատակների մասին, որոնք իրենք նախաձեռնել են իրագործել: Մարզպետ Դավիթ Գևորգյանն իր խոնարհումն ու զորակցությունն է հայտնել նահատակների ընտանիքներին, նշելով, որ, մարզպետարանը և ինքն անձամբ, գործուն կերպով կաջակցեն այդ նպատակների իրագործմանը, այդ ու բոլոր այլ հարցերում կլինեն հերոսների ընտանիքների կողքին......

Մայիսի 1-ը Աշխատանքի օրն է 01.05.2021
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ:Թիմային աշխատանքում անհատների ցուցաբերած ջանքերն ու նվիրումն են ձեռքբերումների, զարգացման ու առաջընթացի երաշխիքը: Յուրաքանչյուրի գործադրած եռանդով ու սրտացավ աշխատանքով են կառուցվում դեպի ավելի բարեկեցիկ, շեն, տնտեսապես կայացած ու հզոր երկիր տանող ճանապարհները: Արդար աշխատանքով, քարը քարին դնելով, աշխատող մարդուն գնահատելով, սրտացավ աշխատանքը խրախուսելով՝ մենք կարող ենք զարգացման նոր հեռանկարներ բացահայտել: Աշխատանքի օրվա ընձեռած հնարավորությունն օգտագործելով՝ ցանկանում եմ կրկին երախտիքս արտահայտել Արագածոտնի մարզպետրանի, մարզի համայնքների, մարզային պետական ու մասնավոր բոլոր կազմակերպությունների այն աշխատակիցներին, ովքեր իրենց գործունեությամբ ու աշխատանքով համախմբված են Արագածոտնի մարզի շենացման գաղափարի շուրջ.....



