Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է «Ռուցոգ Ինվեստ» ներդրումային հոլդինգի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանին

08.10.2021

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է «Ռուցոգ Ինվեստ» ներդրումային հոլդինգի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հոլդինգի կողմից Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում զբոսաշրջային գերժամանակակից ավան հիմնելու ներդրումային ծրագրի իրականացման ընթացքը:
Հանդիպմանը մասնակցել են նաև հոլդինգի փոխնախագահ Տատյանա Կապլինան, ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արթուր Սարգսյանը և Արագածոտնի մարզպետարանի ոլորտային պատասխանատուները:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը դրական է գնահատել «Ռուցոգ Ինվեստ» ներդրումային հոլդինգի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանի՝ հայրենիքում ներդրումներ իրականացնելու և այսկերպ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը նպաստելու նախաձեռնողականությունը, միաժամանակ ողջունելով հենց Արագածոտնի մարզում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նրանց ծրագիրը:
-Մշտապես պատրաստ եմ աջակցել մեր մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին և մարզպետարանի լիազորությունների առավելագույն ծավալով նպաստել դրանց անխափան իրակացմանը,-ասել է մարզպետ Դավիթ Գևորգյանն, ապա հետաքրքրվել է զբոսաշրջային ավանի հիմնադրման գործընթացում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավոր տարբերակների մասին:
«Ռուցոգ Ինվեստ» ներդրումային հոլդինգի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում ներկայացրել են ծրագրի ճանապարհային քարտեզը, իրականացված գործողություններն, առաջիկա քայլերը, հավելելով, որ ծրագրի իրավական հիմքերն ամրապնդելուն պես նախատեսում են հնարավորինս շուտ մեկնարկել շինարարական աշխատանքները:
Ծրագրով նախատեսվում է ավելի քան 200մլն դոլարի ներդրում, որով Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում կկառուցվի ձմեռային և ամառային տուրիզմի տարատեսակ ծառայություններով հագեցած գերժամանակակից զբոսաշրջային ավան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրին առնչվող մի շարք հարցերը: Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն համակողմանի քննարկել առկա խնդիրները և շարունակել ակտիվ համագործակցությունը ծրագիրը կյանքի կոչելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-10-25 18:31:45