Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը․ ներդրվել է 880 միլիոն դրամ

Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը․ ներդրվել է 880 միլիոն դրամ 08.07.2021

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ Դպրոցների սեյմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցվում է Արագածոտնի մարզի Օհանավանի միջնակարգ դպրոցը։ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից այս նպատակի համար ներդրվել է 880 միլիոն դրամ։ Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան դպրոցի շենքը կառուցվել է 1959 թվականին, երբեք հիմնովին չի նորոգվել, մասնակի նորոգման աշխատանքներ իրականացվել են միայն 2004 թվականին, սակայն դրանով խնդիրները չեն լուծվել։ Հատկապես մեծ խնդիրներ էին առաջանում ձմռանը, ջեռուցման առկայությամբ անգամ հնարավոր չէր լինում տաքացնել դասասենյակները, քանի որ պատերից ու պատուհաններից քամին անարգել հոսում էր ներս։ Հանդիսությունների սրահ չկար, իսկ մարզադահլիճը վերջին տարիներին հնարավոր չէր շահագործել` փտած հատակի ու խարխլված պատերի պատճառով, չկային նաև լաբորատորիաներ` մի շարք առարկաների ուսուցումը պատշաճ իրականացնելու համար......

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2021

« Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին». ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ|հոդված 2| Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛ րտ քաղաքացիներ, Արագածոտնի մարզի հարգելի՛ բնակիչներ, Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը, որի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս.....

Խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ խնդիրների, ոռոգման գործընթացի և բարեփոխման ծրագրերի վերաբերյալ

Խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ խնդիրների, ոռոգման գործընթացի և բարեփոխման ծրագրերի վերաբերյալ 29.06.2021

Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Արարատի, Արմավիրի մարզպետները, ոլորտային պատասխատուները, պաշտոնատար այլ անձինք: Խորհրդակցությանը քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի խնդիրների օպերատիվ և ռազմավարական լուծումների տարբերակները....

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհավորել է բուժաշխատողներին՝ մասնագիտական օրվա առթիվ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհավորել է բուժաշխատողներին՝ մասնագիտական օրվա առթիվ 21.06.2021

Թանկագի՛ն բուժաշխատողներ, առողջապահության համակարգի աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Ամեն օր, հատկապես համավարակի ու 44-օրյա պատերազմի պայմաններում, ձեր անդադար ու անտրտունջ աշխատաքին, ամեն հիվանդի ու վիրավորի կյանքի ու առողջության համար ձեր անձնուրաց պայքարին բոլորս ականատես ենք: Ես ցանկանում եմ՝ ըստ արժանվույն գնահատենք այն նվիրումը և հոգատարությունը, որը ցուցաբերում են բուժաշխատողները հանուն մեր բոլորի առողջության: Մեկտեղելով մեր ջանքերն ու կարողությունները՝ մենք ստեղծելու ենք էլ ավելի լավ առողջապահական համակարգ, որպեսզի Հայաստանում բուժաշխատողը թե՛ հոգեպես, թե՛ ֆինանսապես և թե՛ աշխատանքային պայմանների տեսանկյունից առավելագույն բավարարված լինի....

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղ գրաված աշակերտներին

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղ գրաված աշակերտներին 05.06.2021

Դպրոցականների առարկայական օլիմպիադայում հաջողություններ են գրանցել Արագածոտնի մարզի 50 աշակերտ՝ հայոց լեզու, հայ գրականություն, ՀԵՊ, ՆԶՊ, պատմություն, քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա, օտար լեզուներ (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն) առարկաներից: Հանրապետական փուլում 2 աշակերտ արժանացել է 2-րդ կարգի, 4 աշակերտ՝ 3-րդ կարգի դիպլոմների, ևս 7 աշակերտ ԿԳՄՍ նախարարության կողմից գովասանագրի է արժանացել......

ՀՀ  ԱՐԱԳԱԾՈՏՆԻ  ՄԱՐԶՊԵՏ  ԴԱՎԻԹ  ԳԵՎՈՐԳՅԱՆԻ  ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ  ՈՒՂԵՐՁԸ  ՎԵՐՋԻՆ  ԴԱՍԻ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 04.06.2021

Սիրելի՛ շրջանավարտներ, մանկավարժներ, ծնողներ, Շնորհավորում եմ դպրոցական Վերջին դասի առթիվ: Թանկագի՛ն շրջանավարտներ, ջերմ ու հարազատ կրթօջախի պատերից դուրս ձեր առջև բացվում է նոր կյանք՝ նոր հնարավորություններով ու մարտահրավերներով: Շարունակեք ձեր հաջողությունների քայլարշավը՝ մտքում պահելով գրքերից յուրացրած գիտելիքները, իսկ սրտում՝ ուսուցիչների խորհուրդներն ու խրատները: Իմացեք, որ աշխատասիրությունն ու ավելին սովորելու ձգտումը ձեզ համար կարող են հարթել կանաչ ճանապարհ և հուսալի ապագա: Արագածոտնի մարզի դպրոցականների հետ հանդիպումների ընթացքում ինձ համար ակնհայտ է դարձել՝ այս սերունդը քաջ գիտակցում է, որ առաջընթացի ու հաջողությունների հիմքը կրթությունն է: Ես ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ընտրած ասպարեզում դառնա ոլորտի լավագույններից մեկը և իր գործով նպաստի հայրենիքի շենացմանը....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-11 17:40:32