Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Ռազմիկ Պետրոսյանը

29.10.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արագածոտնի մարզպետարանում ներկայացրել է նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Դավիթ Գևորգյանին իր պաշտոնավարման ընթացքում մարզում իրականացրած ծրագրերի և մարզային խնդիրների լուծմանն ուղղված գործուն ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։
Շնորհավորելով նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին՝ Գնել Սանոսյանը նշել է, որ նա նոր մարդ չէ մարզում, տեղյակ է մարզի խնդիրներից և վստահություն է հայտնել, որ նրա փորձն ու հմտություններն օգտակար կլինեն տարածքային կառավարման ոլորտում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:
Նախարարը կարևորել է պետական կառավարման բոլոր օղակների համագործակցված և փոխվստահության վրա հիմնված աշխատանքը։
Նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել կառավարությանը վստահության համար և նշել, որ համատեղ աշխատանքով կկարողանան նպաստել մարզի զարգացմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14