Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր Ամանոս համայնքում մանկապարտեզ է բացվել

Նոր Ամանոս համայնքում մանկապարտեզ է բացվել 01.06.2021

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր այցելել է Նոր Ամանոս համայնք, մանկապարտեզի բացման առթիվ շնորհավորել է համայնքի բնակիչներին, ապա համայնքի ղեկավար Վահրամ Ավետիսյանի հետ շրջել է նորակառույց մանկապարտեզի շենքում, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, կատարված աշխատանքներին: Բացման ժապավենը կտրելու պատիվը վստահվել է համայնքի փոքրիկ բնակիչներից մեկին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 33.7 մլն դրամ է: 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի կարիքների համար նաև ֆոտովոլտային կայան է տեղադրվելու: Մանկապարտեզը հիմնվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ կառավարություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով.....

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Հանրապետության օրվա առթիվ 28.05.2021

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ: Մայիսի 28-ը համազգային հաղթանակների և հայության վերածննդի խորհրդանիշն է: 1918 թվականի մայիսյան հաղթանակներով դրվեցին Հայաստանի անկախ պետականության վերականգնման անդրանիկ սյուները: Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը դարձան այն վճռորոշ իրադարձությունները, երբ մեր ժողովուրդը, լինելով միասնական ու հաստատակամ, հարյուրամյակների ընդմիջումից հետո վերականգնեց մեր պետության ինքնիշխանությունն ու հայոց պետականությունը.....

Հարգանքի տուրք՝ Բաշ-Ապարանի ճակատարմարտի հերոսների հիշատակին

Հարգանքի տուրք՝ Բաշ-Ապարանի ճակատարմարտի հերոսների հիշատակին 28.05.2021

Հանրապետության օրվա առթիվ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է Ապարան համայնքի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղիկներ է խոնարհել, ծաղկեպսակ դրել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին....

Տեղեկացում ավագանու նիստերի մասին 17.05.2021

Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքում, գ.Ալագյազ 2-րդ փողոց շենք 10 հասցեում, 19.05.2021 թվականի ժամը 15:00-ին տեղի կունենա Ալագյազ համայնքի ավագանու հերթական նիստ....

Այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանն այցելել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին

Այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանն այցելել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին 10.05.2021

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել....

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի  ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ 09.05.2021

Մայիսի 9-ին նախկին ԽՍՀՄ անդամ երկրները տոնում են Հաղթանակի օրը: Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի տարած փառավոր հաղթանակի հայրենանվեր գործում իրենց ավանդն են ունեցել նաև հարյուր հազարավոր հայորդիներ: Պատմության մեջ ոսկե տառերով իրենց անունն են գրել հայազգի նշանավոր զորահրամանատարներ, մարշալներ, զինվորականներ, որոնցով ոգեշնչվել ու դաստիարակվել են ոչ միայն Հայաստանի, այլև խորհրդային պետությունների սերունդները....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 17:07:56