Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը, կառուցվել է էլեկտրաէներգիայի ֆոտովոլտային կայան

11.11.2021

Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը, կառուցվել է էլեկտրաէներգիայի ֆոտովոլտային կայան:
Նորակառույց լուսավորության ցանցի երկարությունը 1.3 կմ է, որում տեղադրվել են 36 սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր:
Ծրագրի արժեքը շուրջ 9 միլիոն 377 հազար դրամ է, որի 55-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45-%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-03 17:47:00