Նորություններ

Համայնքի կենտրոնական հատվածը օհանավանցիների սիրելի հավաքատեղին է: Գյուղացիները սովորույթի համաձայն հանդիպում են գյուղամիջում, քննարկում առօրյան, ժամանցային խաղեր խաղում՝ զրուցելով համայնքի անցուդարձից: Սուբվենցիոն ծրագրով այս վայրը բարեկարգվում է. տեղադրվել են նստարաններ, կառուցվել է տաղավար, անհրաժեշտ հատվածներն էլ ասֆալտապատվել են: Պուրակն էլ ավելի գրավիչ դարձնելու համար առաջիկայում նաև կանաչապատման և ծառատնկման աշխատանքներ կիրականացվեն: Ծրագրի արժեքը 20 միլիոն 572 հազար դրամ է, որի 30-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 70-%-ը կներդնի համայնքը....

Հուշաքարի բացման արարողությանը ներկա են գտնվել ազատամարտիկներ, մշակույթի գործիչներ, Հրաչյա Ներսիսյանի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, Ուջանի համայնքապետարանի աշխատակիցները և համայնքի բնակիչները: Ներկաները ծաղկեպսակ են տեղադրել հուշաքարի մոտ, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակված բոլոր քաջ հայորդիների հիշատակին....

Վաղը Աշտարակ քաղաքի Մուղնի և Գիտավան թաղամասերում կգործեն շրջիկ պատվաստումային կետեր 09.11.2021
Պատվաստումները կիրականացվեն Moderna, Sinopharm և AstraZeneca պատվաստանյութերով....

Պետական բյուջեի միջոցներով վերանորոգվում է Ագարակի բժշկական ամբուլատորիան 09.11.2021
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են. ծրագրի շրջանակներում փոխվել են բուժհաստատության դռներն ու պատուհանները, կառուցվել է սանհանգույց, կոյուղի, ջրահեռացման համակարգ, ինչպես նաև կատարվում են հարդարման, կոսմետիկ նորոգման աշխատանքներ: Աշխատանքների արժեքը 4 միլիոն դրամ է: Ագարակի բժշկական ամբուլատորիան սպասարկում է Արագածոտնի մարզի Ագարակ, Աղձք և Տեղեր համայնքների 3300 բնակչի....