Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունն ամփոփեց 2021թ․ գործունեությունը․ հանդիպմանը ներկա էր փոխմարզպետ Հարություն Գուլյանը

13.01.2022

 Նախորդ տարվա գործունեության վերաբերյալ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունում (ՄՓՎ) այսօր զեկուցում ներկայացվեց։

Հանդիպմանը ներկա էին ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը, Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարները, նշված վարչության ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հարություն Գուլյանը՝ ԱԻՆ աշխատակիցներին մաղթելով առանց արտակարգ իրավիճակների տարի։

Ինչպես նշվեց զեկույցի նախաբանում՝ 2021-ին ԱԻ նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը։

Գործունեության բոլոր ուղղություններով ներկայացվեց 2021թ կատարած աշխատանքի հաշվետվությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14