Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզից 2 աշակերտ՝  Սերգեյ Կնյազյանը և Քնարիկ Մուրադյանը կմասնակցեն «Կենդանի դասական» միջազգային մրցույթի հանրապետական փուլին

Արագածոտնի մարզից 2 աշակերտ՝ Սերգեյ Կնյազյանը և Քնարիկ Մուրադյանը կմասնակցեն «Կենդանի դասական» միջազգային մրցույթի հանրապետական փուլին 17.02.2022

Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Կնյազյանը և Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Քնարիկ Մուրադյանը Արագածոտնի մարզը կներկայացնեն «Կենդանի դասական» միջազգային մրցույթի հանրապետական փուլում․ երեկ Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում կայացել է մրցույթի մարզային փուլը, որտեղ ռուսաց լեզվի իմացությամբ մրցակցել են Արագածոտնի մարզի տարբեր համայնքների 13 աշակերտներ, հաղթող են ճանաչվել լավագույն երկու աշակերտները։

Մարզպետը աշխատակիցներին ներկայացրեց նոր խորհրդականին և օգնականներին․ նիստում քննարկվեցին օրակարգային հարցեր

Մարզպետը աշխատակիցներին ներկայացրեց նոր խորհրդականին և օգնականներին․ նիստում քննարկվեցին օրակարգային հարցեր 16.02.2022

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աշխատասենյակում այսօր հերթական խորհրդակցությունն էր՝ մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանի, Էդգար Փարվանյանի, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի, խորհրդականներ և օգնականների, վարչության ու բաժինների պետերի մասնակցությամբ։ Ողջույնի խոսքում Սերգեյ Մովսիսյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանին, մարզպետի օգնականներ Մերի Դատումյանին և Միլադա Հովհաննիսյանին։ Գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը նրանց արդյունավետ աշխատանքային գործունեություն մաղթեց, ապա հարցերի զեկուցմամբ սկսվեց խորհրդակցությունը։

Պաշտոնական պարզաբանում 07.02.2022

Լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի, Արագածոտնի մարզպետարանում միջադեպ է եղել՝ չի համապատասխանում իրականությանը։ Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ այս կապակցությամբ պարզաբանում ենք․ երեկ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև աշխատանքային հանդիպում է եղել։ Քննարկման ընթացքում որոշ հարցերի շուրջ նրանց կարծիքները չեն համընկել, կողմերը բանավիճել են։

ՀՀ կրթության տեսչական մարմինը Արագածոտնի մարզում էր․ հանդիպումներ մարզպետարանում և դպրոցում 02.02.2022

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին, հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանին, մարմնի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակից էին գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանը։ Խորհրդակցության առանցքում Արագածոտնի մարզում հանրակրթության ոլորտի խնդիրներն էին, տեսչական մարմնի կողմից արձանագրված հարցերի քննարկումը։ Ալեքսանդր Շագաֆյանը մարզպետարանին ամփոփ ներկայացրեց 2021 թ․ հաշվետվությունը՝ արձանագրելով, որ նախորդ տարի Արագածոտնում հանրակրթության ոլորտին վերաբերող բողոքներ չեն արձանագրվել։ Նա նշեց նաև, որ հատուկ ուշադրության կենտրոնում են Հայաստանում բնակվող արցախցիների կրթական խնդիրները, նրանց առաջադիմության և ցուցանիշների հետ կապվող հարցերը։

30-ամյա բանակը՝ երիտասարդ, փորձառու, հուժկու և փառապանծ․ մշակութային ցերեկույթը նվիրված էր բանակի հոբելյանին

30-ամյա բանակը՝ երիտասարդ, փորձառու, հուժկու և փառապանծ․ մշակութային ցերեկույթը նվիրված էր բանակի հոբելյանին 27.01.2022

Հայկական բանակի 30-ամյա հոբելյանին ընդառաջ, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ, այսօր Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ռազմահայրենասիրական ցերեկույթ, որը ներկաներին փոխանցեց Հայոց երիտասարդ, փորձառու, հուժկու ու փառապանծ բանակի հաղթական շունչը։

Նիստում քննարկվեցին ձմեռային զորակոչի ընթացիկ աշխատանքները

Նիստում քննարկվեցին ձմեռային զորակոչի ընթացիկ աշխատանքները 26.01.2022

Ձմեռային զորակոչը շուտով կավարտվի, և ընթացիկ աշխատանքները քննարկելու նպատակով այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց նշված հանձնաժողովի անդամներին։ Նիստին ներկա էին նաև մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը և մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի ավագ մասնագետ Գայանե Անդրեասյանը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-02 15:41:08