Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կրթության տեսչական մարմինը Արագածոտնի մարզում էր․ հանդիպումներ մարզպետարանում և դպրոցում

02.02.2022

  Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի  ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին, հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանին, մարմնի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակից էին գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանը։ Խորհրդակցության առանցքում Արագածոտնի մարզում հանրակրթության ոլորտի խնդիրներն էին, տեսչական մարմնի կողմից արձանագրված հարցերի քննարկումը։ 

Ալեքսանդր Շագաֆյանը մարզպետարանին ամփոփ ներկայացրեց 2021 թ հաշվետվությունը՝ արձանագրելով, որ նախորդ տարի Արագածոտնում հանրակրթության ոլորտին վերաբերող բողոքներ չեն արձանագրվել։ Նա նշեց նաև, որ հատուկ ուշադրության կենտրոնում են Հայաստանում բնակվող  արցախցիների կրթական խնդիրները, նրանց առաջադիմության և ցուցանիշների հետ կապվող հարցերը։    

 

  Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց, որ կրթական ոլորտը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է և տեսչական մարմնի հետ համագործակցությունը սերտացնելու պատրաստակամություն հայտնեց։

Հաջորդիվ Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում հանդիպում եղավ մարզի դպրոցների տնօրենների հետ։ Այստեղ ևս, ներկայացնելով 2021 թ գործունեության հաշվետվությունը, տեսչական մարմինը խոսեց հանրակրթական խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին։ Տնօրենները հարցեր ուղղեցին տեսչական մարմնի և մարզպետարանի ներկայացուցիչներին, ծավալվեց քննարկում։ Այս տարի ևս մարզի դպրոցներում տեսչական մարմնի կողմից ստուգումներ են նախատեսվում։   

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-03 17:47:00