Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ՀՀ Վարչապետի գավաթ»  դպրոցականների թիմային խճուղավազքի հանրապետական փուլում Արագածոտնի մարզը կներկայացնի Արագածավանի թիվ 1 դպրոցի թիմը

«ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի հանրապետական փուլում Արագածոտնի մարզը կներկայացնի Արագածավանի թիվ 1 դպրոցի թիմը 06.05.2022

«ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլն Արագածոտնի մարզում կայացավ այսօր՝ Շամիրամ համայնքում։ Մարզական միջոցառումը համախմբել էր Արագածոտնի 21 հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների 147 աշակերտների։

Արագածոտնի մարզի տարբեր դպրոցների  «Արմաթի» սաները՝ ՏՏ ոլորտի մրցույթների հաղթողներ

Արագածոտնի մարզի տարբեր դպրոցների «Արմաթի» սաները՝ ՏՏ ոլորտի մրցույթների հաղթողներ 05.05.2022

Օրերս կայացած «DigiCode-2022» կիրառական ծրագրավորման պատանիների մրցույթի միջմարզային փուլում, որին մասնակցել են Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Երևանի դպրոցականները, Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներ Միաքայել Քանանյանը, Կարինե Աբգարյանը և Նիկողայոս Արամյանը թիմային հաղթանակ են արձանագրել՝ «Վիրտուալ լաբորատորիա» անվանակարգում զբաղեցնելով առաջին տեղը։

«PlastExpert» ռուսական ընկերությունը նախատեսում է Արագածոտնի մարզում մասնաճյուղ հիմնել․ մարզպետի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հեռանկարները

«PlastExpert» ռուսական ընկերությունը նախատեսում է Արագածոտնի մարզում մասնաճյուղ հիմնել․ մարզպետի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հեռանկարները 04.05.2022

Մոսկվայում գործող կենցաղային պլաստիկ իրերի արտադրությամբ զբաղվող «PlastExpert» ընկերության սեփականատեր Ալեքսանդր Եգորովը և իր տիկինը ներդրումային ծրագրի առաջարկով Արագածոտնի մարզպետարանում էին։ Նրանց ընդունեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ներկա էին մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։

ՏԿԵ նախարարը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և արդյունքներին

ՏԿԵ նախարարը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և արդյունքներին 02.05.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ապրիլի 29-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր։ Նպատակը ավարտված և ընթացիկ սուբվենցիոն ծրագրերի արդյունքներին տեղում ծանոթանալն էր։

Արագածոտնի մարզպետարանը` համապետական շաբաթօրյակի մասնակից

Արագածոտնի մարզպետարանը` համապետական շաբաթօրյակի մասնակից 02.05.2022

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ մարզպետարանի ողջ աշխատակազմը ապրիլի 30-ին միացավ համապետական շաբաթօրյակին։ Մասնակցում էին փոխմարզպետներ Հարություն Գուլյանը, Էդգար Փարվանյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդականներն ու օգնականները, վարչության և բաժնի պետեր, աշխատակիցներ։

Կարբիի «Այ-թի» կենտրոնը կդառնա ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի պատրաստման առաջատար կենտրոն․ նախարար Գնել Սանոսյանն ու մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ծանոթացել են վերանորոգված կենտրոնին

Կարբիի «Այ-թի» կենտրոնը կդառնա ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի պատրաստման առաջատար կենտրոն․ նախարար Գնել Սանոսյանն ու մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ծանոթացել են վերանորոգված կենտրոնին 02.05.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ապրիլի 29-ին Արագածոտնի մարզ այցի շրջանակում մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, մարզի ղեկավարության և Աշտարակի համայնքապետի հետ այցելեց Կարբի բնակավայր և ծանոթացավ սուբվենցիոն ծրագրով կառուցված «Այ-թի» դպրոցին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-02 15:41:08