Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի տարբեր դպրոցների «Արմաթի» սաները՝ ՏՏ ոլորտի մրցույթների հաղթողներ

05.05.2022

 Օրերս կայացած «DigiCode-2022» կիրառական ծրագրավորման պատանիների մրցույթի միջմարզային փուլում, որին մասնակցել են Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Երևանի դպրոցականները, Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներ Միաքայել Քանանյանը, Կարինե Աբգարյանը և Նիկողայոս Արամյանը թիմային հաղթանակ են արձանագրել՝ «Վիրտուալ լաբորատորիա» անվանակարգում զբաղեցնելով առաջին տեղը։

Նույն մրցույթում, 14 տարեկաններից բարձր մասնակիցների շարքում առաջին տեղն է զբաղեցրել Կաթնաղբյուրի Մուշեղ Գալշոյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Մարտիրոսյանը։ Նա նաև արժանացել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի հատուկ մրցանակին։

Մեր տաղանդավոր աշակերտներից ևս մեկը՝ Արտենիի հիմնական դպրոցի «Արմաթ» լաբորատորիայի սան, 7-րդ դասարանցի Հովհաննես Մանուկյանը, 1-ին տեղն է զբաղեցրել «DigiCode-2022»-ի շրջանակում տեղի ունեցած «Կրիայ» ծրագրի օլիմպիադայի մարզային փուլում՝ «Ալգորիթմական լուծումներ» անվանակարգում, իսկ հանրապետական փուլում՝ նույն անվանակարգում` 2-րդ տեղը։

Նշենք, որ «DigiCode-2022»-ի հանրապետական փուլին մասնակցել են շուրջ 1000 աշակերտներ։

Մեր հաղթած աշակերտների ուսուցիչները մեզ հետ զրույցում ընդգծեցին, որ ոգևորիչ ու խոստումնալից է այն փաստը, որ Արագածոտնից մրցույթի 5 մրցանակակիր ունենք։ Ուսուցիչների խոսքով՝ մարզի երեխաները ՏՏ ոլորտում մեծ ներուժ ունեն, որի ճիշտ կառավարման դեպքում՝ ապագայում նրանք կարող են դառնալ դարի ամենամրցունակ ու բարձր վարձատրվող մասնագետներից։

Շնորհավորում ենք մեր տաղանդաշատ և նպատակասլաց պատանիներին և մաղթում շարունակական նվաճումներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-03 17:47:00