Նորություններ

Նոր կազմով կայացավ մարզխորհրդի այս տարվա անդրանիկ նիստը 26.04.2022
Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ 2022 թ․ մարզխորհրդի առաջին նիստը՝ նոր կազմով։ Այսպիսով, համայնքների խոշորացումից հետո բոլոր 9 համայնքապետերը, փոխմարզպետներ Հարություն Գուլյանը և Էդգար Փարվանյանը ընդգրկված են մարզխորհրդի կազմում։ Մարզխորհրդի նախագահը մարզպետ Սերգեյ Մովսիսյանն է, որը և վարեց այսօրվա նիստը։

Եղիպատրուշի բնակիչների հետ քննարկվեցին «Մայլեռ» ներդրումային ծրագրին վերաբերող հարցեր 26.04.2022
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ապրիլի 25-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և այլ պաշտոնատար անձանց հետ այցելել է Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր։ Այցի նպատակն է եղել բնակիչների հետ հանդիպումն ու «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման խոշոր ներդրումային ծրագրի իրականացմանը վերաբերղ մի խումբ հարցերի քննարկումը:

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հետ համայնքներ կատարած այցի շրջանակում ապրիլի 22-ին եղավ Ծաղկահովիտ համայնքում և այցելեց նաև համայնքի բժշկական կենտրոնի նոր կառուցվող շենքի շինհրապարակ, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, զրուցեց ԲԿ-ի տնօրենի հետ։

Մարզպետը և պատգամավորները Թալինում ջերմ ընդունելության արժանացան 25.04.2022
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների համայնքային այցերի կանգառներից մեկը Թալինն էր, որտեղ համախմբված ժողովուրդը, համայնքապետ Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, ջերմորեն ընդունեց պետական այրերին։

Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար որքան համազգային ցավի, այնքան էլ համախմբվելու, պահանջատիրության ու աշխարհին խաղաղության հորդոր հղելու օր է։ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին վերստին մարմին է առնում հայի արժանապատվությունը, ազգային գիտակցությունն ու պարվողականությունից ու խեղճությունից հրաժարվելու ուժեղ կամքը։