Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց պարեկներին և ծանոթացավ սուբվենցիոն ծրագրի ընթացիկ արդյունքին

21.01.2023

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշտարակում ծանոթացավ նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կոմիտասի անվան պուրակի բարեկարգման աշխատանքների ընթացքին: Նախարար Գնել Սանոսյանի, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, ԱԺ պատգամավորների, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի, մարզպետարանի, համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ շրջայցի ընթացքում Վարչապետը տեղեկացավ, որ կատարվել են ճեմուղիների սալիկապատման, ասֆալտապատման, խաղահրապարակի բարեկարգման, նստարանների տեղադրման և այլ աշխատանքներ:

Ծրագրի արժեքը կազմել է 83 միլիոն դրամ, որի 70%-ը համաֆինանսավորել է համայնքը, 30%-ը՝ Կառավարությունը: 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ևս նախատեսվում է Աշտարակի քաղաքային զբոսայգու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 505 մլն դրամ ընդհանուր արժեքով: Մասնավորապես, կառուցվելու են ամֆիթատրոն, երգող շատրվաններ և այլ ենթակառուցվածքներ։
Վարչապետը ծաղիկներ դրեց պուրակի «Անմար կրակի» մոտ՝ գլուխ խոնարհելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակի առջև։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-01-27 10:50:25