Նորություններ

Մարզպետի մոտ ընդունելության օր էր 27.01.2023
Ինչպես յուրաքանչյուր ուրբաթ, Արագածոտնի մարզպետարանում այսօր ևս քաղաքացիների ընդունելության օր էր․ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը զրուցեց իրեն դիմած մի խումբ քաղաքացիների հետ
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց առողջապահության, սննդի, աշխատանքի, բնապահպանության և այլ ոլորտների տեսչական մարմինների մարզային պատասխանատուներին։ Հանդիպման նպատակը նախորդ տարում իրականացված աշխատանքների ամփոփումն ու նոր տարում նոր ոճով աշխատելուն վերաբերող հարցերի քննարկումն էր։

Մարզխորհրդի նիստն սկսվեց մեկ րոպե լռությամբ 23.01.2023
Արագածոտնի մարզպետարանում այսօր կայացավ մարզխորհրդի նիստ, որում ամփոփվեցին նախորդ տարվա աշխատանքի արդյունքները, ուրվագծվեցին 2023-ի անելիքները։

Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանումն այսօր մեկնարկեց աշխատանքը 21.01.2023
Այսօրվանից իր աշխատանքն է սկսում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի ստորաբաժանումը, ինչի առիթով այսօր մարզում էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշտարակում ծանոթացավ նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կոմիտասի անվան պուրակի բարեկարգման աշխատանքների ընթացքին: Նախարար Գնել Սանոսյանի, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, ԱԺ պատգամավորների, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի, մարզպետարանի, համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ շրջայցի ընթացքում Վարչապետը տեղեկացավ, որ կատարվել են ճեմուղիների սալիկապատման, ասֆալտապատման, խաղահրապարակի բարեկարգման, նստարանների տեղադրման և այլ աշխատանքներ:



