Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին բնակչության բարեկեցության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման քայլերը

28.03.2023

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը երեկ ընդունել է ՄԱԿ-ի ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի «Կայուն համայնքներ» ծրագրի գյուղատնտեսության փորձագետ Գոռ Մանուկյանին։ Հանդիպման նպատակը Արագածոտնի մարզում բնակչության որոշակի խմբերի բարեկեցության բարձրացմանն ուղղված ծրագրերի քննարկումն ու դրա արդյունավետ կազմակերպումն էր։

Սերգեյ Մովսիսյանը, ողջունելով ՄԱԿ-ի ներկայացուցչին, նշեց, որ մարզպետարանը պատրաստակամ է համագործակցության շրջանակում աջակցելու ՄԱԿ-ի գրասենյակին՝ Արագածոտնի համայնքներում կարևոր ծրագրեր կյանքի կոչելու։
Գոռ Մանուկյանը կանգ առավ առաջիկայում նախատեսվող մեղվաբուծական ծրագրի վրա, որի շրջանակում շահառուներին հնարավորություն կտրվի մեղվաբուծական գործունեություն ծավալելու, այդ թվում՝ շահառուները կմասնակցեն հատուկ դասընթացների։
Ծրագիրը նպատակ ունի թիրախային համայնքներում բարձրացնել սոցիալ-տնտեսական կայունությունը, այդպիսով նպաստել աղքատության մակարդակի նվազեցմանը՝ հասարակության խոցելի խմբերի համար համայնքներում ստեղծելով եկամուտ ստանալու լրացուցիչ հնարավորություններ։
Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց ծրագրի մասին պատշաճ իրազեկում կազմակերպելու, շահառուներին ներգրավելու գործընթացը հնարավորինս օբյեկտիվ ու թիրախային իրականացնելու։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51