Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2020թ. սուբվենցիոն ծրագրով Աշտարակ համայնքում փողոցների գիշերային լուսավորության 12կմ երկարությամբ ցանց է կառուցվում

30.07.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մարզկենտրոն Աշտարակում 608մլն 833 հազար դրամ ընդհանուր արժեքի ճանապարհաշինության, փողոցների գիշերային լուսավորության համակարգի կառուցման, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, էներգախնայողության համակարգի ներդրման, աղբատար ու բազմաֆունկցիոնալ մեքենաների ձեռքբերման 6 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի:

Աշտարակ համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգի արդիականացման սուբվենցիոն ծրագրով կկառուցվի շուրջ 12կմ երկարությամբ լուսավորության ցանց: Այն անցնելու է համայնքի 11 փողոցներով: Մասնավորապես ընտրված են քաղաք մուտք գործող բոլոր կենտրոնական փողոցները՝
 -Ղազար Փարպեցի փողոց
 -Ներսես Աշտարակեցի փողոց
 -Վարդգես Պետրոսյան փողոց
 -Պերճ Պռոշյան փողոց
 -Տիգրան Մեծ փողոց
 -Սմբատ Շահազիզ փողոց
 -Գրիգոր Նարեկացի փողոց
 -Ա. Մանուկյան փողոց
 -Արտակի փողոց
 -Ալիխանյան փողոց
 -6-րդ փողոց

Նորակառույց ցանցում տեղադրվելու են շուրջ 400 հենասյուն և էներգախնայող լուսադիոդային լամպեր: Նոր լամպերի փոխարինման արդյունքում գոյացած նախկին լամպերը կօգտագործվեն երկրորդական փողոցների լուսավորության ցանցը վերանորոգելու համար: Աշխատանքների ավարտից հետո գիշերային ժամերին Աշտարակ քաղաքը ավելի քան 80%-ով լուսավորված կլինի: Ծրագրի ընդհանուր արժեքը 81 մլն 451 հազար դրամ է, որի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:

Իրականացվող սուբվենցիոն ծրագրերը լավ օրինակ են, թե ինչպես են համայնքի բնակիչների վճարած հարկերից գոյացած միջոցները նպաստում տվյալ համայնքի զարգացմանը:

Փողոցների և բակերի ասֆալտապատման (շուրջ 6.5կմ), բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ծրագրերն առավել մանրամասն կներկայացնենք հետագա հրապարակումներում:
 

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

Աշտարակ համայնքում իրականացվող ծրագրերի մասին նախորդ հրապարակումները՝ 

Սուբվենցիոն ծրագրով Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան 9 և Տ. Մեծի 34 շենքերի էներգարդյունավետ արդիականացման աշխատանքներ կիրականացվեն
 
Սուբվենցիոն ծրագրով Աշտարակ համայնքի կարիքների համար ձեռք կբերվեն աղբատար և բազմաֆունկցիոնալ մեքենաներ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52