Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտն մարզի Հարթավանի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար

ՀՀ Արագածոտն մարզի Հարթավանի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար.


1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` /ծածկագիր 1.2-1/:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա/ ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2010 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
բ/ ունի ՀՀ սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Մինչև 2015թվականի հունվարի 1-ը սույն պաշտոնի անձնագիրը չի ընդգրկում բարձրագույն կրթության և աշխատանքային ստաժի օրենքով նախատեսված սույն կետի /ա/ ենթակետի չափանիշները:


2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ` (ծածկագիրը` 3.1-1): Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն,
բ) <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Տեղական տուրքերի մասին>>, <<Գույքահարկի մասին>>, <<Եկամտահարկի մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:


3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ` /ծածկագիրը` 3.1-2/:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն,
բ) <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:


Մրցույթները կկայանան 2012թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 12-ին, Հարթավանի գյուղապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը սեպտեմբերի 8-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել գյուղապետարան (հեռ.` 093 91-92-01) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):


ՀԱՐԹԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ



 

Հայտարարված է` 24.08.2012

Վերջին ժամկետը` 27.09.2012

Պատասխանատու անձ` ՀԱՐԹԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, Հարթավանի գյուղապետարան
Հեռ.` 0232 3-63-78



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35