Հայտարարություններ
Թափուր պաշտոններ
.
ՀՀ Արագածոտն մարզի Թալինի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար
1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` /ծածկագիր 1.2-1/:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա/ ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության uտաժ և համայնքային ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության uտաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աuտիճան և առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, մինչև 2010 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարի պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
բ/ ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրությամբ և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:
2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ` (ծածկագիրը` 3.2-5): Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն,
բ) <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
Մրցույթները կկայանան 2012թ. սեպտեմբերի 25-ին, ժամը 12-ին, Թալինի քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը սեպտեմբերի 8-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել քաղաքապետարան (հեռ.` /0249/ 2-25-46) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):
Թալինի քաղաքապետարան
Հայտարարված է` 24.08.2012
Վերջին ժամկետը` 25.09.2012
Պատասխանատու անձ` Թալինի քաղաքապետարան
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի փ.1
Հեռ.` /+374 02492/ 2-25-46