Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտն մարզի Ապարանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության ֆինանսատնտեսագիռական բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնի համար

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ծածկագիր` 3.2-1)

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի.
բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական Ինքնակառավարման մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվության.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ`
ա) կատարում է ՖՏ բաժնի պետի հանձնարարությունները, ժամանակին.
բ)ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ)հետևում է ՖՏ բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է ՖՏ բաժնի պետին.
դ) իրականացնում է ֆինանսական ծրագրի օպերատորի և գանձապետական գործառույթների իրականացման աշխատանքները.
ե) ՖՏ բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է հաշվապահական աշխատանքներ, վարում է համայնքային սեփականություն հանդիսացող հիմնական և շարժական միջոցների հաշվառումը, շարժը և կադաստրը.
զ) ՖՏ բաժնի պետին ներկայացնում է իր աշխատանքային ծրագիրը, անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
է) ՖՏ բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
ը) ՖՏ բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
թ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
ժ) Առաջին կարգի մասնագետն ունի օրենքով այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:


Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ Ապարանի համայնքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը:
1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում):
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:
Մրցույթը կկայանա 2021 թվականի փետրվարի 23-ին, ժամը 11:00-ին, Ապարանի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2021 թվականի փետրվարի 8-ին է:
Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան (հեռ.` 0252 2-44-45)

ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

Հայտարարված է` 19.01.2021

Վերջին ժամկետը` 08.02.2021

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-01-26 09:40:43