Հայտարարություններ
Թափուր պաշտոններ
.
ՀՀ Արագածոտնի մարզի Հացաշենի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար։
ՀՀ Արագածոտնի մարզի Հացաշենի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար։
1. Աշխատակազմի քարտուղար /ծածկագիր 1.2-1/։
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ։
Այս պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա/ ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2010 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության , պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ։
բ/ ունի ՀՀ սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին»,« Իրավական ակտերի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների , աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Մինչև 2015թվականի հունվարի 1-ը սույն պաշտոնի անձնագիրը չի ընդգրկում բարձրագույն կրթության և աշխատանքային ստաժի օրենքով նախատեսված սույն կետի /ա/ ենթակետի չափանիշները։
Դիմումներն ընդունվում են Հացաշենի գյուղապետարանում կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչությունում` հասցեն ք. Աշտարակ , Հանրապետության 4, հեռախոս 0232-3-63-78։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 04.04..2012թ, ժամը` 18.00։
Մրցույթը կկայանա 20.04.2012թ, ժամը` 12.00, Հացաշենի գյուղապետարնում։
Հացաշենի գյուղապետարանում։
Հայտարարված է` 23.03.2012
Վերջին ժամկետը` 20.04.2012
Պատասխանատու անձ` Արտենիի գյուղապետարան,Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և
Հասցե` ՀՀ Արագածոտն մարզ, Հացաշենի գյուղապետարան
Հեռ.` 0232-3-63-78