Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

«ՀՀ Արագածոտն մարզի Վերին Սասնաշենի Մարտուն Մանուկյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար


Հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին
մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը
2.Բարձրագույն կրթությունը
3.ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը(հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3.Հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի պատճենը
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը(ներկայացնել մրցույթից առնվազն 3
օր առաջ)
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող
փաստաթուղթ(դրանց առկայության դեպքում)
6.Աշխատանքային գրքույկի պատճենը
7.Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են 2019թ.մայիսի 2-ից
մինչև մայիսի 31-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10.00-15.00, բացի շաբաթ,կիրակի
և ոչ աշխատանքային այլ օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հունիսի 11-ին` ժամը 14.00-ին, Արագածոտն
մարզի Վ.Սասնաշենի Մ.Մանուկյանի անվան հիմնական դպրոցում, հասցեն` գ.Վերին
Սասնաշեն, փ. 1-ին, շենք` 35:

Տեղեկությունների համար զանգահարել դպրոցի կառավարման խորհրդի նախագահ
Գայանե Գրիգորյանին, հեռախոս` 091-34-39-37:

ՀՀ Արագածոտնի մազի Վ.Սասնաշենի հիմնական դպրոցի կառավարման խորհուրդ
 

Հայտարարված է` 16.04.2019

Վերջին ժամկետը` 11.06.2019

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35