Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի «Դ.Դեմիրճյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի «Դ.Դեմիրճյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը ( հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ)
5. Հաստատված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում)
6. Զինվորական գրքույկի պատճենը (տղ. համար):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակի հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ս/թ փետրվարի 6-ից մինչև մարտի 7-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-14:00 բացի շաբաթ և կիրակի օրերից:Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա ս/թ մարտի 18-ին ժամը 15:00-ին Արագածի Դ.Դեմիրճյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:
Հասցեն գ. Արագած Գրիգոր Լուսավորիչ փողոց 2-րդ նրբ. 2 շենք:
Տեղեկությունների համար զանգահարել 093 42 40 03 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 01.02.2019

Վերջին ժամկետը` 18.03.2019

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14