Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի «Ձորագլխի Յու. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Արագածոտնի մարզի «Ձորագլխի Յու. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. հունվարի 27-ից մինչև 2019թ. փետրվարի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 17:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, Ձորագլխի Յու. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում, գ.Ձորագլուխ, հեռ.՝ 094-72-54-11, 077-61-86-83:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. մարտի 5-ին, ժամը 13:00-ին, Ձորագլխի Յու. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում:

 

Հայտարարված է` 21.12.2018

Վերջին ժամկետը` 05.03.2019

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52