Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտնի մարզի Միրաքի համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար

ՀՀ Արագածոտնի մարզի Միրաքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար։

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈւՂԱՐ (ծածկագիր 1.2-1)։
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ։
Այս պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա/ Բարձրագույն կրթության և աշխատանքային ստաժի չափանիշների բավարարումը պարտադիր չէ
բ/ Ունի ՀՀ սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիրը` 3.1-1)։
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունները։
Այս պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն,
բ) «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Տեղական տուրքերի մասին», «Գույքահարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքների կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն։

Մրցույթները կկայանան 06.03. 2012թ-ին Միրաքի գյուղապետարանում ժամը 11։00 ։
Դիմումներն ընդունվում են Միրաքի գյուղապետարանում (հեռ. 094-00-14-02) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ ևՀԳՄՀ վարչությունում` հասցեն ք. Աշտարակ , Հանրապետության 4, հեռախոս 0232-3-63-78։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 20.02.2012թ։

Միրաքի գյուղապետարան


 

Հայտարարված է` 07.02.2012

Վերջին ժամկետը` 20.02.2012

Պատասխանատու անձ` ՀՀ Արագածոտնի մարզի Միրաքի գյուղապետարան
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ,Միրաքի գյուղապետարան



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26