Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտն մարզի Աշնակի համայնքի ղեկավարի աշխատակազմի ղեկավար

ՀՀ Արագածոտն մարզի Աշնակի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնի համար.
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈւՂԱՐ (ծածկագիր 1.2-1)։
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ։
Այս պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա/ Ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2010 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ։
բ/ Ունի ՀՀ սահմանադրության, Համայնքային ծառայության մասին, Տեղական ինքնակառավարման մասին, Իրավական ակտերի մասին, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Մրցույթը կկայանա 05.03.2012թ-ին Աշնակի գյուղապետարանում ժամը 11։00։
Դիմումների ընդունման վերջին ժամկետը 20.02.2012թ -ը։
Այլ տեղեկությունների համար դիմել գյուղապետարան (հեռ.093-74-70-30) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄՏԾԳՀ վարչություն (հեռ. 0232 3-63-78)։

Աշնակի գյուղապետարան


 

Հայտարարված է` 08.02.2012

Վերջին ժամկետը` 20.02.2012

Պատասխանատու անձ` ՀՀ Արագածոտն մարզի Աշնակի գյուղապետարանը
Հասցե` ՀՀ Արագածոտն մարզ, Աշնակի գյուղապետարան



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34