Հայտարարություններ
Թափուր պաշտոններ
.
ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ
ՀՀ Արագածոտն մարզի Կաթնաղբյուրի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնի համար.
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիրը` 3.1-1)։
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունները։
Այս պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն,
բ) «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Տեղական տուրքերի մասին», «Գույքահարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքների կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն։
Մրցույթը կկայանա 02.03. 2012թ-ին Կաթնաղբյուրի գյուղապետարանում ժամը 11։00։
Դիմումների ընդունման վերջին ժամկետը 17.02.2012թ -ը։
Այլ տեղեկությունների համար դիմել գյուղապետարան (հեռ.095-56-54-94) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄՏԾԳՀ վարչություն (հեռ. 0232 3-63-78)։
Կաթնաղբյուրի գյուղապետարան
Հայտարարված է` 08.02.2012
Վերջին ժամկետը` 17.02.2012
Պատասխանատու անձ` ՀՀ Արագածոտն մարզի Կաթնաղբյուրի գյուղապետարանը
Հասցե` ՀՀ Արագածոտն մարզ, Կաթնաղբյուրի գյուղապետարան