Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է մրցույթ մարզային ենթակայության` «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ենթակայության` «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. բարձրագույն բժշկական կրթու¬թյուն, առնվազն 5 տարվա մաս¬նա¬գի¬տա¬կան աշխատանքային ստաժ կամ ձեռ-նար¬կա¬տի¬րա¬կան կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ
2. իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացութ¬յուն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկե¬¬րութ¬յուն¬ների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդ¬րութ¬յուն և այլ իրավական ակտեր)
3. կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմա¬կերպ¬ման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ստորա¬բաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպ¬ման,
աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խրախուսանքի միջոցների կիրառման, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ
5. բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում
6. օտար լեզվի բավարար իմացություն։
7. Մրցույթը կանցկացվի 2018 թվականի հունիսի 29-ին ժամը 1200-ին:
8. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Արագածոտնի մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն բժշկական կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի oրվանից առնվազն երեք oր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զար¬գացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուց¬վածքի և գործունեության բարե¬փոխ¬մանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդ¬յունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազ¬մա¬կեր¬պության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազ¬մա¬կեր¬պության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մաս¬նա¬գիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջո¬ցա¬ռում¬ների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
9. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900-1500, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2018 թվականի մայիսի 30-ը։
Մրցույթը կկայանա մարզպետարանի շենքում /ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4, հասցեով/ Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղե¬կու¬թյունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատա¬կազմ /հասցե, ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4, Անձնակազմի կառավարման բաժնի, հեռախոս /0232/ 3 5383/:
 

Հայտարարված է` 26.04.2018

Վերջին ժամկետը` 29.06.2018

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:28:56