Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտն մարզի Ապարանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար

տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն:
ժը) Մշակում է հանրակրթական, նախակրթական, արտադպրոցական, մշակութային, առողջապահական, սպորտային, սոցիալական զարգացման ծրագրեր:
ժթ) Մշակում է համայնքի բնակիչների հանգստի կազմակերպման, առողջության պահպանման, մարմնակրթության և սպորտի զարգացման միջոցառումների ծրագրեր:
ի) ՈՒսումնասիրություններ և քննարկումներ է անցկացնում համայնքային ենթակայության հիմնարկներում, նրանց գործունեության բարելավման ուղղությամբ ձեռնարկում անհրաժեշտ քայլեր, ներկայացնում առաջարկություններ:
իա) Միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին, օգնում նրանց հայտնաբերելու դժվարությունները հաղթահարելու իրենց կարողությունները: Ապահովում է ,,Սոցիալական աջակցության մասին,, ՀՀ օրենքով սահմանված տեղական սոցիալական ծրագրերի կազմումը և իրականացումը:
իբ) Ապահովում է ոլորտի աշխատանքների ծրագրմանը, առաջացած խնդիրների վերլուծմանը, բացահայտմանը և լուծմանը:
իգ) Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և սպասարկվող ոլորտի խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի վարման, պահպանության և արխիվացման աշխատանքները:
իդ) Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
իե) Բաժնի պետն ունի օրենքով և իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

 

 


6. ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ
(ծածկագիր` 2.1-5):
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
բ) ունի ՀՀ սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Գանձապետական համակարգի մասին>>, <<Հողի հարկի մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Գույքահարկի մասին>>, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվության, հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է որևէ օտար լեզվի:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ`
ա) Ապահովում է աշխատակազմում համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով իր ղեկավարած բաժնի կառավարման հետ կապված գործառութների իրականացումը:
բ) Մասնակցում է աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին:
գ) Մասնակցում է աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացմանը:
դ) Քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ՝ բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատարստվելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը:
ե) Աջակցում է ավագանու անդամների կողմից որոշման նախագծերի նախապատրաստմանը:
զ) Ապահովում է բաժնի ոլորտին վերաբերվող որոշման նախագծերի նախապատրաստումը:
է) Ապահովում է իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում փաստաթղթային շրջանառությունը, լրացնում է համապատասխան փաստաթղթերը:
ը) Ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
թ) կազմակերպում և համակարգում է վարչական տարածքների ղեկավարների գործունեությունը:
ժ) մասնակցում է ոլորտների աշխատանքների ծրագրմանը, առաջացած խնդիրների վերլուծմանը, բացահայտմանը և լուծմանը:
ժա) Ապահովում է իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում փաստաթղթային շրջանառությունը, լրացնում է համապատասխան փաստաթղթեր և դրանք ստորագրում:
ժբ) Ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր, բնութագրեր, կարծիքներ և այլ գրություններ:
ժգ) Իրականացնում է վարչական տարածքներում առկա խնդիրների ուսումնասիրություններ, բացահայտում դրանք, նպաստում դրանց լուծմանը և անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարին ներկայացնում առաջարկություններ, զեկուցագրեր:
ժդ) Ապահովում է վարչական տարածքներում բնակչությանը հուզող խնդիրների բացահայտմումը, դրանց լուծման ուղղությամբ ներկայացնում զեկուցագրեր, առաջարկություններ:
ժե) Անհրաժեշտ օժանդակություն է ցուցաբերում վարչական տարածքներում տեղական հարկերի, տուրքերի և վճարների ժամանակին հավաքագրմանը:
ժզ) Տալիս է հանրային սննդի կազմակերպման և իրացման, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի վաճառքի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, և տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառքի, բացօթյա վաճառքի և տոնավաճառների, ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություններ:
ժէ) Հետևում և հսկողություն է սահմանում վարչական տարածքներում օպերատորների գործունեությանը՝ փաստաթղթաշրջանառությունը պատշաճ հիմքերի վրա դնելու համար:
ժը) Աջակցում է գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների արտադրության զարգացմանը:
ժթ) Աջակցում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի պահպանությանը:
ի) Համայնքի հողերը ողողումներից, ճահճացումներից, արտադրական թափոններով աղտոտումից պաշտպանելու ուղղությամբ ներկայացնում է առաջարկություններ:
իա) Աջակցում է հողատարածքների ոռոգմանը, ոռոգման ցանցերի շահագործմանը:
իբ) Հետևում և աջակցում է համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, կենդանիների հիվանդությունների կանխման, անասունների հաշվառման աշխատանքներին:
իգ) Կազմակերպում է գյուղատնտեսական արտադրության մեջ առաջավոր փորձի և գիտության նվաճումների պրոպագանդում:
իդ) Կազմակերպում է համայնքի տարածքում պահվող անասունների հաշվառումը, օժանդակում անասնապահներով ապահովմանը, նպաստում հողատարածքների պահպանությանը:
իե) Ապահովում է ոլորտի աշխատանքների ծրագրմանը, առաջացած խնդիրների վերլուծմանը, բացահայտմանը և լուծմանը:
իզ) Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և սպասարկվող ոլորտի խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի վարման, պահպանության և արխիվացման աշխատանքները:
իը) Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորությունները:
իթ) Բաժնի պետն ունի օրենքով և իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:
7. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ծածկագիր` 2.1-6):
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի բարձրագույն ֆինանսատնտեսագիտական կամ իրավաբանական մասնագիտական կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում.
բ) ունի ՀՀ սահմանադրության <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Գանձապետական համակարգի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Աուդիտորական գործունեության մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Եկամտահարկի մասին>>, <<Ներքին աուդիտի մասին>>, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքների և լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվության, հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների:
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
ե) տիրապետում է որևէ օտար լեզվի:

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ`
ա) ապահովում է աշխատակազմում համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով իր ղեկավարած բաժնի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը, ապահովում է ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրի կազմումը՝ այն ներկայացնելով համայնքի ղեկավարի հաստատմանը.
բ) յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և սահմանում է առաջադրանք՝ նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տևողությունն ու տրամադրված ռեսուրսները, աուդիտորի մոտեցումների տեխնիկան, աուդիտի տեսակն ու ծավալը.
գ) աուդիտի ավարտից հետո ապահովում է հաշվետվության կազմումը՝ նախապես այն քննարկելով աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ և տրամադրում համայնքի ղեկավարին, ինչպես նաև աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին:
դ) հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի իրականացմանը.
ե) կազմում և համայնքի ղեկավարին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը
զ) կատարում է իրականացվող աուդիտորական առաջադրանքների բաժանում ներքին աուդիտորների միջև.
է) հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
ը) կազմակերպում է համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աուդիտի աշխատանքները.
թ) հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ ապահովում է հաշվապահական հաշվառման անհամապատասխանությունների բացահայտումը և ճշգրտումը.
ժ) գնահատում է համայնքապետարանի և համայնքային ենթակայության հիմնարկների ֆինանսատնտեսական գործունեությամբ հաստատված ակտերի պահանջների անհամապատասխանությունը.
ժա) առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին համայնքային ենթակայության կազմակերպություններում ֆինանսատնտեսական գործունեության ստուգում իրականացնելու վերաբերյալ.
ժբ) գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող ֆինանսատնտեսկան բնույթի գործառույթների համապատասխանությունը այդ գործառույթները կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջներին.
ժգ) գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից օգտագործվող կամ վերջինիս կողմից տրամադրվող ֆինանսատնտեսական բնույթի տեղեկատվության արժանահավատությունն ու ճշտությունը.
ժդ) գնահատում է համայնքապետարանի կամ վերջինիս ենթակա հիմնարկի ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունը.
ժե) իրականացնում է համայնքապետարանի գործառույթների ռիսկերի բացահայտում և գնահատում.
ժզ) ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, ինչպես նաև աշխատակազմի քարտուղարի ցուցումների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում աշխատակազմի քարտուղարին.
ժէ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ՝ ապահովում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող, իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ և այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժը) կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժթ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկություն և նյութեր.
ի) ստորագրում է բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իա) բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
իբ) աշխատակազմի քարտուղարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատություների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իգ) բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված աշխատակազմի քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իդ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իե) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/:


Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան համայնքապետարան կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը:
1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը:
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:
Մրցույթը կկայանա 2018 թվականի ապրիլի 3-ին, ժամը 11:00-ին, Ապարանի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2018 թվականի մարտի 19-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան (հեռ.` 0252 2-43-93, 094-02-56-02) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):

ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 02.03.2018

Վերջին ժամկետը` 03.04.2018

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01