Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար

1. Աշխատակազմի գլխավոր մասնագետ –իրավաբան /ծածկագիր 2.3-2/

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

ա/ունի բարձրագույն կրթություն , համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ. Մինչև 2018թ. հունվարի 1-ը համայնքային ծառայության առաջատար պաշտոնի անձնագիրն ընդգրկում է համայնքային ծառայության , պետական և /կամ / համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
բ/ ունի <<Համանայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
գ/տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: :
ե/տիրապետում է ռուսերեն /ազատ / և մեկ այլ օտար /կարդում, կարողանում է բացատրվել/ լեզվի:
Գլխավոր մասնագետ իրավաբանը`
ա/ կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները ` ժամանակին և պատշաճ որակով .
բ/իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի ,ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին:
գ/անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական իրքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին:
դ/անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
ե/իրկանացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին:
զ/ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:
է/իրականացնում է համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության իրավական ապահովումը
ը/եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարի կողմից կնքվող պայմանագրերի օրենսդրության համապատասխանության վերաբերյալ
թ/ համայնքի ղեկավարի համաձայնությամբ, նրա անունից ներկայացնում է համայնքի շահերը այլ անձանց հետ` փոխհարաբերություններում և դատարանում :
ժ/եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին հանրաքվեներ , երթեր , ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու համար թույլտվություն տալու մասին:
ի/ եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին` վերջինիս կողմից որդեգրման խնամակալության և հոգաբարձության հարցերը լուծելու համար:
լ/օգնում է որոշման նախագծեր կազմելու և ուսումնասիրված հարցերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու հարցում:
խ/աջակցում է համայնքի բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, հետաքրքրող հարցերի շուրջ նրանց տալով իրավաբանական խորհրդատվություն.
ծ/իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
կ/կիսամյակը մեկ աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում հաշվետվություն
Գլխավոր մասնագետ-իրավաբանն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան համայնքապետարան կամ ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը:
1. դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
2. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի պատճենը
3. արական սեռի անձինք ներակայացնում են զին գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. աշխատանքային գրքույկի պատճենը
5 .երկու լուսանկար 3 X 4 չափսի:
6. անձնագրի պատճենը

2.Աշխատակազմի առաջատար մասնագետ - հողաշինարար /ծածկագիր 3.1-5/
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է `
ա/ ունի առնվազն միջնակարգ կրթություն.
բ/ ունի <<Համանայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատակազմի առաջատար մասնագետը`

ա/կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով .
բ/ապահովում է փաստաթղթային շրջանառությունը և լրացում համապատասխան փաստաթղթերը
գ/հետևում է աշխատակազմի քարտուղարին հանձնարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին:
դ/իրականացնում է քաղաքացիների հերթագրում` աշխատակազմի քարտուղարի մոտ ընդունելության համար:
ե/աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին
զ/աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառություններից ու խնդիրներից բխող իրավական ակտերի , առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
է/կիսամյակը մեկ աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում հաշվետվություն
ը/աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում տարեկան աշխատանքային ծրագիրը, անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմանում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, միջնորդագրեր և իր սպասարկման ոլորտին վերաբերվող այլ փաստաթղթեր:
թ/անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարի կամ աշխատակազմի քարտուղարի համաձանությամբ մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմնի և համայնքի ներսում գտնվող կազմակերպությունների կողմից քաղաքաշինությանը և հողաշինությանը առնչվող հարցերի քննարկմանը , հանդես է գալիս մասնագիտական առաջարկություններով .
ժ/իրականացնում է մասնագիտական փաստաթղթերի , իրավական ակտերի կազմման , մշակման տպագրման աշխատանքներին .
ի /իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ :
ը/իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազրություններ.
Առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

3.Առաջատար մասնագետ –մշակույթի և երիտասարդության հարցերով տեսուչ /ծածկագիր՝ 3.1-6/
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է `
ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ունի ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատակազմի առաջատար մասնագետը`

ա) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) ապահովում է փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) հետևում է աշխատակազնի քարտուղարին հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.
դ) իրականացնում է քաղաքացիների հերթագրում՝ աշխատակազմի քարտուղարի մոտ ընդունելության համար.
ե) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
զ) աշխատակազմի քարտուղարիի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառություններից ու խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների , եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները
է ) կիսամյակը մեկ աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում հաշվետվություն
ը)աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում տարեկան աշխատանքային ծրագիրը, անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմանում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ , միջնորդագրեր և իր սպասարկման ոլորտին վերաբերվող այլ փաստաթղթեր
թ) կազմում է համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցների ակումբների,մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակույթային այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը
ժ) կազմակերպում է ՀՀ տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ
գ) աջակցում է արհեստների, ժողովրդական ստեղծագործական և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը
դ) աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակույթային հուշարձանների պահպանությանը
ե) հաշվառում , դասակարգում և տարածում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակույթային, բնական և տուրիստական -ռեկրենցիոն ռեսուրսների մասին տեղեկատվությունը
զ) կազմակերպում է համայնքային ենթակայության մարզական հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը
է) աջակցում է երիտասարդությանն հուզող հարցերի առաջադրմանը , խնդիրների լուծմանը, նպաստում դրանց իրագործմանը և երիտասարդութայան դերի բարձրացմանը:
ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Աառաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

4. Աշխատակազմի առաջին կարգի մասնագետ–գանձումների տեսուչ /ծածկագիր 3.2-8/:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

ա/ունի առնվազն միջնակարգ կրթություն.
բ/ունի <<Համայնքային ծառայության մասին >>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն , ինչպես նաև տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Առաջին կարգի մասնագետը`

ա/կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ/ապահովում է փաստաթղթային շրջանառությունը և լրացում համապատասխան փաստաթղթերը
գ/հետևում է աշխատակազմի քարտուղարին հանձնարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին:
դ/աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրակիանացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի , առաջարկությունների , եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և աշխիվացման աշխատանքները
ե/աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
զ/աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում տարեկան աշխատանքային ծրագիրը
է/իրականացնում է հողի հարկի գույքահարկի , տեղական տուրքերի վարձակալական տարածքների և տեղական տուրքերի վարձավճարների մուտաքրման աշխատանքները
ը/պարբերաբար հատկատուներին ծանուցում է հարկային պօաշտականությունները , ժամանակին կատարման և հարկային համակարգում փոփոխումների և լրացումների վերաբերյալ
թ/իրականացնում է ֆինանսական միջոցների և իրավական ակտերի հաշվառման և պահպանման գործառույթները.
ժ/կիսամյակը մեկ աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում հաշվետվություն
ի/իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ :
Առաջին կարգի մասնագետն ունի օրենքով , իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան համայնքապետարան կամ ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը:

1. դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
2. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի պատճենը
3.արական սեռի անձինք ներակայացնում են զին գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում)
5 .երկու լուսանկար 3 X 4 չափսի:
6. անձնագրի պատճենը
Մրցույթը կկայանա 2017թ. հուլիսի 31-ին ժամը 11:00-ին, Թալինի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի հուլիսի 17-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան/հեռ.0249-2-31-38, 055-09-22-59/ կամ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն հեռ. (0232-3-63-78):

ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

 

Հայտարարված է` 28.06.2017

Վերջին ժամկետը` 31.07.2017

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14