Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

1.ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ծածկագիր` 3.1-1/
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի:
բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>,<<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Համայնքապետարանի աշխատակազմի ՖՏ բաժնի առաջատար մասնագետը /ծածկագիր`3.1.1/ տվյալ պաշտոնի անձնագրին համապատասխան կատարում է` ՖՏ բաժնի պետի հանձնարարությունները, ժամանակին և պատշաճ որակով, ապահովում է տվյալ բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը, ապահովում է ՖՏ բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետում կատարումը, կատարման ընթացքի և արդյունքների մասին ներկայացնում զեկույց, վարում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների հաշվառման կադաստրը, ՖՏ բաժնի պետին ներկայացնում է հողի և գույքի հարկերի, տեղական տուրքերի և վճարների հավաքագրման գործում իր աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, դրանք նախապես քննարկելով բաժնի գլխավոր մասնագետի հետ: Իր լիազորությունների և գործունեության շրջանակներում իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի վարման, պահպանության և արխիվացման աշխատանքները, որոնք կոորդինացվում են բաժնի գլխավոր մասնագետի միջոցով:
Բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան,մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
ՖՏ բաժնի առաջատար մասնագետը ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
1. Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան համայնքապետարան կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը:
1. դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
2. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի պատճենը
3. արական սեռի անձինք ներակայացնում են զին գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում)
5 .երկու լուսանկար 3 X 4 չափսի:
6. անձնագրի պատճենը


Մրցույթը տեղի կունենա 2017թ.հուլիսի 18-ին, ժամը 11:00-ին, Ապարանի համայնքապետարանում:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2017թ. հուլիսի 3-ը ներառյալ:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել աշխատանքային օրվա ընթացքում, նշված հասցեներով`

ՀՀ Արագածոտնի մարզ Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին
Ք.Ապարան Բաղրամյան 26, Հեռ. 0252-2-44-45 կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն հեռ. (0232-3-63-78):


ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

Հայտարարված է` 16.06.2017

Վերջին ժամկետը` 18.07.2017

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34