Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

1.ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ /ծածկագիր` 2.1-3/
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի բարձրագույն ֆինանսատնտեսագիտական կամ իրավաբանական մասնագիտական կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում. Մինչև 2018թ. Հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
բ) ունի ՀՀ սահմանադրության <<Համայնքային ծառայության մասին>>,<<Տեղական Ինքնակառավարման մասին>> , <<Իրավական ակտերի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Գանձապետական համակարգի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Աուդիտորական գործունեության մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Եկամտահարկի մասին>>, <<Ներքին աուդիտի մասին>>, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքների և լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) տիրապետում է անհրաժեշտ հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների.
ե) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետը /ծածկագիր` 2.1-3/ տվյալ պաշտոնի անձնագրին համապատասխան կատարում է` համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով իր ղեկավարած բաժնի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը, ապահովում է ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրի կազմումը և նրա իրականացումը: Կազմակերպում է համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աուդիտի աշխատանքները, գնահատում է նրանցում ներքին հսկողության համակարգի արդունավետությունը, ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների կատարումը, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող:
Բաժնի պետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
1. Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան համայնքապետարան կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը:
1. դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
2. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի պատճենը
3. արական սեռի անձինք ներակայացնում են զին գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. աշխատանքային գրքույկի պատճենը
5 .երկու լուսանկար 3 X 4 չափսի:
6. անձնագրի պատճենը


Մրցույթը տեղի կունենա 2017թ.հունիս 19-ին, ժամը 11:00-ին, Ապարանի համայնքապետարանում:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2017թ. հունիսի 5-ը ներառյալ:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել աշխատանքային օրվա ընթացքում, նշված հասցեներով`
ՀՀ Արագածոտնի մարզ Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին
Ք.Ապարան Բաղրամյան 26, Հեռ. 0252-2-44-45 կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն
հեռ. (0232-3-63-78):


ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 17.05.2017

Վերջին ժամկետը` 19.06.2017

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34