Հայտարարություններ
Թափուր պաշտոններ
.
Ապարանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ աշխատակազմում համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար.
1.Աշխատակազմի առաջատար մասնագետ /ծածկագիր՝3.1-5/
Առաջատար մասնագետը պաշտոնի անձնագրին համապատասխան կատարում է՝
Ապահովում է աշխատակազմում իր գործունեության շրջանակների փաստաթղթային շրջանառություն և լրացնում համապատասխան փաստաթղթերը: Վարում է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի և բնակչության սպասարկման կենտրոնի աշխատանքները: Իրականացնում է հասարակությանհետկապերի, փաստաթղթաշրջանառության, քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված նամակների հաշվառման և վարման, քաղաքացիների տրամադրվող տեղեկատվության ոլորտներում քաղաքապետարանի քաղաքականությունը:
Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի վարման, պահպանության և արխիվացման աշխատանքները:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի,
- ունի «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժետ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
-տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
-ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
2.Աշխատակազմի առաջատար մասնագետ /ծածկագիր 3.1-6/
Առաջատար մասնագետը պաշտոնի անձնագրի համապատասխան կատարում է՝
ապահովում է աշխատակազմում իրգործունեության շրջանակների փաստաթղթաշրջանառություն և լրացնում համապատասխան փաստաթղթերը:
Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և սպասարկվող ոլորտների խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի վարման, պահպանության և արխիվացման աշխատանքները: Մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, համապատասխան հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
աշխատակազմում վարում է իրավաբանական աշխատանքները, համայնքի ղեկավարի ցուցումով և լիազորությամբ ներկայացնում և պաշտպանում համայնքի շահերը իրավական դաշտում:
Վարում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, կազմում իարվախախտումների վերաբերյալ ակտեր,համայնքի ղեկավարի պահանջով հրավիրում վարչական իրավախախտումների հարցերով քաղաքապետին կիցգործող հանձնաժողովի նիստեր, նախապատրաստում համապատասխան որոշման նախագծեր, հետևում որոշումների կատարմանը, ներկայացնում անհրաժեշտ տեղեկատվություն:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի,
- ունի «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժետ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
-տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
-ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթը կկայանա 2016թ. փետրվարի 12-ին ժամը 12:00-ին՝ Ապարանի քաղաքապետարանում. Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2016թ. հունվարի 27-ը: Այլ տեղեկությունների համար դիմել Ապարանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին /ք.Ապարան, Բաղրամյան 26, հեռ./0252/2-44-45/
կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն
հեռ. (0232-3-63-78):
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ Ապարանի քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը:
1. դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
2. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի պատճենը
3. արական սեռի անձինք ներակայացնում են զին գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում)
5 .երկու լուսանկար 3 X 4 չափսի:
6. անձնագրի պատճենը
ԱՊԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Հայտարարված է` 11.01.2016
Վերջին ժամկետը` 12.02.2016
Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4