Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ ` քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

1.Աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ /ծածկագիր 2.1-3/ :
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է `
ա/ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի դեպքում ` առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում .
բ/ ունի ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>> <<Տեղական ինքնակառավարման մասին>> <<Իրավական ակտերի մասին>> <<Բյուջետային համակարգի մասին>> <<Գանձապետական համակարգի մասին>> <<Գնումների մասին>> <<Աուդիտորական գործունեության մասին>> <<Հաշվապահական հաշվառման մասին>> <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> <<Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին>> <<Եկամտահարկի մասին>> <<Ներքին աուդիտի մասին>> <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասի>> ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն.
ե/ տիրապետում է ռուսերեն /ազատ/ և մեկ այլ օտար լեզվի / կարդում, կարողանում է բացատրվել:


2.Աշխատակազմի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2.3-2/
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է
ա/ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ/ ունի <<Համանայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն .
ե/տիրապետում է ռուսերենին /ազատ/ և մեկ այլ օտար լեզվի /կարդում, կարողանում է բացատրվել:
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ Թալինի քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը:

1. դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
2. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի պատճենը
3. արական սեռի անձինք ներակայացնում են զին գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. աշխատանքային գրքույկի պատճենը
5 .երկու լուսանկար 3 X 4 չափսի:
6. անձնագրի պատճենը

3.Աշխատակազմի առաջատար մասնագետ /ծածկագիր 3.1-5/
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է `
ա/ ունի առնվազն միջնակարգ կրթություն.
բ/ ունի <<Համանայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: :

 

4.Աշխատակազմի առաջին կարգի մասնագետ /ծածկագիր 3.2-7/:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է `
ա/ունի առնվազն միջնակարգ կրթություն.
բ/ունի <<Համայնքային ծառայության մասին >>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն , ինչպես նաև տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ Թալինի քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը:

1. դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
2. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի պատճենը
3.արական սեռի անձինք ներակայացնում են զին գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում)
5 .երկու լուսանկար 3 X 4 չափսի:
6. անձնագրի պատճենը
Մրցույթը կկայանա 2015թ. դեկտեմբերի 17-ին ժամը 11:00-ին , Թալինի քաղաքապետարանում :
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2015 թվականի դեկտեմբերի 2-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել քաղաքապետարան/հեռ.0249-2-31-38, 055-09-22-59/ կամ Արագածոտնի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն /հեռ.0232-3-63-78 /:

ԹԱԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 12.11.2015

Վերջին ժամկետը` 17.12.2015

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52