Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար

1. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ
/ծածկագիր 2.3-20/

Գլխավոր մասնագետը պատասխանատվություն է կրում օրենքների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների, այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ լիազորությունները վերազանցելու, բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Համայնքի ղեկավարի կամ քարտուղարի հանձնարարությամբ ունի աշխատակազմից դուրս իր լիազորությունների շրջանակներում որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություններ:
Պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

- բարձրագույն կրթություն /ցանկալի է մասնագիտական/, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ, պետական կամ համայնքային կառավարման ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- <Համայնքային ծառայության մասին>, <Տեղական ինքնակառավարման մասին>, <Իրավական ակտերի մասին>, <Տեղական տուրքերի և վճարների մասին>, <Բյուջետային համակարգի մասին>, <Նախադպրոցական կրթության մասին>, <Երիտասարդության մասին>, <Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին>, <Տեղական հանրաքվեի մասին>, <Տեղեկատվության ազատության մասին>, <Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին>, <Մանկապատանեկան սպորտի մասին> ՀՀ օրենքների, <Նախադպրոցական կազմակերպությունների սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին> հրամանի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:

Գլխավոր մասնագետը`

- կազմակերպում է կրթամշակութային հիմնարկների աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
- անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
- անհրաժեշտության դեպքում` համայնքի ղեկավարի և քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
- աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը.
- աջակցում է Աշտարակ քաղաքի բնակչության հոգևոր պահանջմունքների բավարարմանը.
- աջակցում է մշակութային, մարզական և զբոսաշրջիկության արժեքների պահպանմանն ու զարգացմանը.
- մշակում և իրականացնում է մշակութային, մարզական և զբոսաշրջիկության ծրագրեր.
- աջակցում է ազգային տոների, ծեսերի, ավանդույթների ու քաղաքին բնորոշ սովորույթների վերականգնմանը, պահպանմանն ու զարգացմանը.
- կոորդինացնում ազգային արհեստների և գեղարվեստական ինքնագործունեության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները.
- կոորդինացնում է ստեղծագործական կոլեկտիվների և մասնագիտական խորհուրդների գործունեությունը.
- համագործակցում է այլ համայնքների համապատասխան բաժինների հետ.
- քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է մշակույթի, մարզական և զբոսաշրջիկության հիմնարկների ֆինանսական ծավալների որոշման և քաղաքի բյուջեի ձևավորման աշխատանքներին.
- մասնակցում է քաղաքապետարանի ենթակայության կրթամշակութային կազմակերպությունների կառավարմանը.
- մասնակցում է կրթամշակութային կազմակերպությունների կադրային քաղաքականության իրականացմանը.
- ծրագրում և իրականացնում է կրթական և դաստիարակչական միջոցառումներ:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ.

ա/ գրավոր դիմում /տրվում է հանձնաժողովի անունով, նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը, ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
բ/ համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում ՀՀ Կառավարության 2011թ.-ի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը,
դ/ <Համայնքային ծառայության մասին> ՀՀ օրենքի 12 հոդվածի <ե> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
ե/ երկու լուսանկար 3x4 չափսի,
զ/ անձնագրի պատճենը
է/ աշխատանքային գրքույկի պատճենը:

Պատճենների հետ ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները:
Մրցույթը կանցկացվի 2015թ.-ի նոյեմբերի 27-ին, ժամը 1100-ին Աշտարակի քաղաքապետարանի շենքում:
Հասցեն` ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հրապարակ 7, թիվ 1 սենյակ, հեռախոս`/0232/ 3-10-26, էլեկտրոնային հասցե` ashtarak.aragatsotn@mta.gov.am:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 9:00-15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից Աշտարակի քաղաքապետարանի աշխատակազմում /թիվ 8 սենյակ, հեռախոս` /0232/ 3-10-26*103/, ինչպես նաև Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչությունում /հեռ. /0232/ 3-63-78/, որտեղ կարելի է ստանալ նաև հավելյալ տեղեկատվություն:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2015թ.-ի նոյեմբերի 10-ը, ժամը 15:00:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ, ներկայացնելով անձնագիրը:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրի հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Աշտարակի քաղաքապետարան, 2-րդ հարկ, թիվ 8 սենյակ, հեռախոս /0232/ 3-10-26*103:
Մրցույթի անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ կհրապարակվի azdarar.am կայքում, առնվազն 1 շաբաթ առաջ:


ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 27.10.2015

Վերջին ժամկետը` 27.11.2015

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52