Հայտարարություններ
Թափուր պաշտոններ
.
ՀՀ աշխատանքի պետական տեսչության Արագածոտնի մարզի տարածքային կենտրոնի առաջատար մասնագետ /աշխատանքի պետական տեսուչ/ /ծածկագիր` 25-3.3-17/
Մասնակցում է աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության իրականացմանը, ՀՀ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի խախտումների վերացմանը, աշխատանքների խախատված իրավունքների վերականգնմանն ուղղված աշխատանքներին, աշխատատեվում աշխատանքի անվտանգության կոլեկտիվ եւ անհատական պահպանիչ միջոցների առկայության, պահպանման եւ շահագործման վիճակի ուսումնասիրությանը...
Պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
բարձրագույն կրթություն,
քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցովական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ րեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքայի ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքայի ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքայի ստաժ:
իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`
դիմում` մրցութային հանձնաժողովի անունով / ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների/, բկայականի/ների/, աշխատանքային գրքույկի պատճեները` բնօրինակների հետ միասին
արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխաչինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
անձնագրի պատճենը
Փաստափղթերը ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչեւ 12.30-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից: Մրցույթը կանցկացվի 28.07.2011թ.` ժամը 10.00-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքում /ք.Երեւան, Կառավարական տուն 3/:
Հայտարարված է` 03.06.2011
Վերջին ժամկետը` 29.07.1899
Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4
Հեռ.` 0232 35383