Հայտարարություններ
Թափուր պաշտոններ
.
ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար
1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ (ծածկագիր` 2.1-9):
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝
քաղաքապետի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.
• օրենսդրությամբ սահմանված կարգով՝ քաղաքապետի կարգադրությունների և պետական կառավարման իրավասու մարմինների մեթոդական ցուցումների հիման վրա կազմում և քաղաքապետին է ներկայացնում համայնքի բյուջեի, համայնքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծերը, տալիս դրանց ֆինանսատնտեսական հիմնավորումները.
• իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի հաշվապահական գործառույթները.
• քննարկում է համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվետվությունները, հաշվեկշիռները և ֆինանսատնտեսական գործունեությունը, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին.
• եզրակացություն է տալիս քաղաքապետին՝ վերջինիս կողմից հիմնարկների և կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի նախագծերի ֆինանսական հիմնավորվածության վերաբերյալ.
• ապահովում է համայնքի բյուջետային միջոցների մուտքերն ու ծախսերը.
• համակարգում է քաղաքապետարանի և նրա ենթակայության հիմնարկների ու կազմակերպությունների գնումների •ործընթացը.
• կազմակերպում է գույքահարկի և հողի հարկի, տեղական տուրքերի և վճարների, ինչպես նաև համայնքի վարչական սահմաններում գտնվող և համայնքային սեփականություն համարվող վարձակալության տրամադրված հողերի և գույքի վարձավճարների մուտքերի ապահովումը.
• հարկերը և օրենքով սահմանված տուրքերն ու վճարները չվճարող անձանց նկատմամբ համապատասխան միջոցներ կիրառելու համար առաջարկություն է ներկայացնում քաղաքապետին.
• ապահովում է գույքահարկի և հողի հարկի հարկատուների, տեղական տուրքեր և վճարներ վճարողների բազային տվյալների ամփոփումը և միջոցներ է ձեռնարկում այդ տվյալների ճշտման ուղղությամբ.
• առաջարկություններ է ներկայացնում համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մասին, տալիս դրանց ֆինանսատնտեսական հիմնավորումները.
• կազմում է համայնքի բյուջեի եկամուտների եռամսյակային համամասնությունները և ներկայացնում քաղաքապետի հաստատմանը.
• իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն մասնագիտական կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Ֆինանսական համահարթեցման մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, <<Գանձապետական համակարգի մասին>>, <<Հողի հարկի մասին>>, <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>>, <<Գույքահարկի մասին>>, <<Վարչական իրավախախտումների մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• տիրապետում է օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:
2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ-ԻՐԱՎԱԲԱՆԻ (ծածկագիր` 2.3-7):
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝
• կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
• իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին.
• անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
• անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
• իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
• ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
• իրականացնում է համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության իրավական ապահովումը
• եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարի կողմից կնքվող պայմանագրերի` օրենսդրության համապատասխանության վերաբերյալ
• համայնքի ղեկավարի համաձայնությամբ, նրա անունից ներկայացնում է համայնքի շահերը այլ անձանց հետ փոխհարաբերություններում և դատարանում
• եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին` հանրահավաքներ, երթեր, ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու համար թույլտվություն տալու մասին
• եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին` վերջինիս կողմից խնամակալության և հոգաբարձության հարցերը լուծելու համար
• օգնում է որոշման նախագծեր կազմելու և ուսումնասիրված հարցերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու հարցում.
• աջակցում է համայնքի բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, հետաքրքրող հարցերի շուրջ նրանց տալով իրավաբանական խորհրդատվություն:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն իրավաբանական կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
• «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական օրենսգիրք», «Տեղեկատվության ազատության մասին», «Հողային օրենսգիրք», «Քաղաքաշինության մասին», «Վարչական իրավախախտումների մասին», «Ընտանեկան օրենսգիրք», «Աշխատանքային օրենսգիրք», «Նախադպրոցական կրթության մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• տիրապետում է օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:
3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 2.3-11)
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝
• իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
• իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմում աշխատանքների, ծառայությունների և ապրանքների գնումների գործընթացի գործառույթները, նախապատրաստում է կնքվող պայմանագրերը.
• օժանդակում է համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների գործընթացին.
• համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:
• իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
• ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚, ՙԳնումների մասին՚, ՙՏեղական տուրքերի և վճարների մասին՚, ՙԳանձապետական համակարգի մասին՚, “Վարչական իրավախախտումների մասին”, ՙՏրանսպորտի մասին՚ ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• տիրապետում է օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:
4. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 3.1-27):
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝
կազմում և բաժնի պետին է ներկայացնում ամենամսյա պարբերությամբ տեղական հարկերի և վարձավճարների մուծման ժամկետների ուշացման մասին հիշեցման թերթիկները /ծանուցագրերը/ դրանց հետագա ընթացք տալու համար.
• իրականացնում է ֆիզիկական անձանց վերաբերյալ ստացված գույքային հարկերի, տուրքերի և վճարների համայնքային բյուջե հավաքագրված գումարների մուտքագրումը հաշվառվող տեղեկատվական բազաներ.
• իրականացնում է հարկատու ֆիզիկական անձանց պատկանող գույքի վերաբերյալ բազային տվյալների հաշվառումը և դրանց փոփոխությունները մուտքագրում է համակարգչային տեղեկատվական բազա,
• իրականացնում է հարկատու իրավաբանական անձանց պատկանող գույքի վերաբերյալ բազային տվյալների հաշվառումը և դրանց փոփոխություններն ու վճարված գումարների վերաբերյալ տվյալները մուտքագրում է համակարգչային տեղեկատվական բազա,
• ընդունում է իրավաբանական անձանց հաշվետվությունները, տարածում անձնական քարտերում և մուտքագրում է համակարգչային տեղեկատվական բազա,
• ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկում է բյուջե ժամանակին չմուտքագրված գումարների տույժերը և տուգանքները.
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
• առնվազն միջնակարգ կրթություն.
• <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Ֆինանսական համահարթեցման մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, <<Հողի հարկի մասին>>, <<Քաղաքաշինության մասին>>, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
• տիրապետում է օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:
5. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ-ԱՈՒԴԻՏՈՐ (ծածկագիր` 3.1-20):
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝
• կատարում է բաժնի պետի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով,
• անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ,
• անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ և հանձնարարությամբ մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
• ստորագրում է իր անունից պատրաստվող փաստաթղթերը,
• մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկմանը և արդյունքները ներկայացնում բաժնի պետին,
• հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը,
• պատրաստում և բաժնի պետին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը,
• պատրաստում և բաժնի պետի հաստատմանն է ներկայացնում ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները,
• յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և բաժնի պետի հաստատմանն է ներկայացնում աուդիտորական առաջադրանք,
• բաժնի պետին զեկուցում է աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ,
• մասնակցում է ներքին աուդիտի տարեկան և օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների կազմման աշխատանքներին,
• մասնակցում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը,
• համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում նրանց խորհրդակցություններին:
Առաջատար մասնագետ-աուդիտորը բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից աշխատակազմում այլ գործառույթներ և աշխատանքներ իրականացնելու իրավունք չունի:
Առաջատար մասնագետ-աուդիտորն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
• ունի միջնակարգ կրթություն,
• ունի ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման», «Աուդիտորական գործունեության մասին», «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
• ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի /կարդում, կարողանում է բացատրվել/:
4. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 3.2-22):
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝
կազմում և բաժնի պետին է ներկայացնում ամենամսյան պարբերությամբ տեղական հարկերի և վարձավճարների մուծման ժամկետների ուշացման մասին հիշեցման թերթիկները /ծանուցագրերը/, դրանց հետա•ա ընթացք տալու համար.
• իրականացնում է ֆիզիկական անձանց վերաբերյալ ստացված գույքային հարկերի, տուրքերի և վճարների համայքային բյուջե հավաքագրված գումարների մուտքագրումը հաշվառվող տեղեկատվական բազաներ.
• իրականացնում է հարկատու ֆիզիկական անձանց պատկանող գույքի վերաբերյալ բազային տվյալների հաշվառումը և դրանց փոփոխությունները մուտքագրում է համակարգչային տեղեկատվական բազա,
• իրականացնում է հարկատու իրավաբանական անձանց պատկանող գույքի վերաբերյալ բազային տվյալների հաշվառումը և դրանց փոփոխություններն ու վճարված գումարների վերաբերյալ տվյալները մուտքագրում է համակարգչային տեղեկատվական բազա,
• ընդունում է իրավաբանական անձանց հաշվետվությունները և տարածում անձնական քարտերում և մուտքագրում համակարգչային բազա :
Բաժնի առաջին կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
• ունի առնվազն միջնակարգ կրթություն.
• ունի ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚, ՙԲյուջետային համակարգի մասին՚, ՙՖինանսական համահարթեցման մասին՚, ՙՏեղական տուրքերի և վճարների մասին՚, ՙԳանձապետական համակարգի մասին՚, ՙԳույքահարկի մասին՚, ՙՎարչական իրավախախտումների մասին՚, ՙՀաշվապահական հաշվառման մասին՚, ՙՀարկերի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
• ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
• տիրապետում է օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:
Մրցույթը կկայանա 2015թ. հուլիսի 24-ին, ժամը 11:00-ին, Աշտարակի քաղաքապետարանում:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2015թ.-ի հուլիսի 10-ը, ժամը 1500:
Այլ տեղեկությունների համար դիմել Աշտարակի քաղաքապետարան (թիվ 8 սենյակ, հեռախոս` /0232/ 3-10-26*103) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը:
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:
ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Հայտարարված է` 22.06.2015
Վերջին ժամկետը` 24.07.2015
Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4