Հայտարարություններ
Թափուր պաշտոններ
.
ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ դպրոցական խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնի համար
ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ դպրոցական խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնի համար
ՙԱրագածոտնի մարզի Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ գործադիր տնօրենի պաշտոնի մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը.
2. Բարձրագույն կրթությունը.
3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր)
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ)
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում)
6. Աշխատանքային գրքույկի պատճենը
7. Զինվորական գրքույկի պատճենը (տղամարդկանց դեպքում)
Փաստաթղթերի պատճեները ներկայացնել բնօրինակի հետ միասին:
Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոցում` մինչև դեկտեմբերի 7-ը ժամը 16.00:
Մրցույթը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 14.00 ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել հեռ.` 093-12-92-29
Հայտարարված է` 03.10.2011
Վերջին ժամկետը` 13.12.2011
Պատասխանատու անձ` Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ դպրոցական խորհուրդ
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց
Հեռ.` 093-12-92-29