Հայտարարություններ
Թափուր պաշտոններ
.
ՀՀ Արագածոտն մարզի Ապարանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնի համար
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀՀ Արագածոտն մարզի Ապարանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար:
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ (ծածկագիր` 1.2-1):
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ
ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն
երկու տարվա uտաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության uտաժ և համայնքային ծառայության
2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճանին համապատասխանող` պետական ծառայության դասային
աստիճան (կոչում) կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական
պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանոային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի
ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աuտիճան և
առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական
աշխատանքային ստաժ: Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ
համայնքային կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
բ) ունի ՀՀ Սահմանադրության, <<Համայնքնային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Վարչաչաչության հիմունքների և վարչական վարությի մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև` տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝
ա) ապահովում է աշխատակազմում համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական
ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
բ) մասնակցում է աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև համայնքային ծառայության
պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին.
գ) ապահովում է աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում
փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը.
դ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
ապահովում է աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և այդ պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորման
նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
ե) աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքների մասին մրցութային հանձնաժողովի եզրակացությունը, իսկ այդ արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համապատասխան որոշումն ստանալուց հետո, աշխատանքային երեք օրվա ընթացքում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին (մասնակիցներից մեկին) նշանակում է տվյալ պաշտոնում.
զ) հաստատում է աշխատակազմի ատեստավորման (այդ թվում` արտահերթ) ենթակա համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ցուցակները.
է) համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի ատեստավորման (այդ թվում`
արտահերթ) ենթակա համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես նաև առաջատար
պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ցուցակները.
ը) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
թ) աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորման
արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում, ինչպես նաև ատեստավորման
արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համապատասխան որոշման հիման վրա օրենքով սահմանված ժամկետում ընդունում է տվյալ համայնքային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում.
ժ) օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատակազմի համայնքային ծառայողներին շնորհում է
Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի ու
Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային
աստիճաններ.
ժա) իր կողմից համայնքային ծառայության դասային աստիճան շնորհած աշխատակազմի համայնքային
ծառայողին օրենքով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատելու հետ միաժամանակ իր
վարչական ակտով զրկում է նաև տվյալ դասային աստիճանից.
ժբ) օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով և ժամկետներում արտամրցութային կարգով
նշանակումներ է կատարում աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և
3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններում.
ժգ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և
ժամկետներում իր հայեցողությամբ որոշում է աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար
պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի ժամանակավոր թափուր
պաշտոնները փոխարինող համայնքային ծառայողների կողմից զբաղեցնելու հարցը.
ժդ) օրենքով նախատեսված դեպքերում աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների
խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի ժամանակավոր թափուր պաշտոններ
զբաղեցնելու համար համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի
պահանջները բավարարող անձի, իսկ դրա անհնարինության դեպքում այլ անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կնքում է ժամկետային աշխատանքային
պայմանագրեր.
ժե) աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի,
ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառում է օրենքով
նախատեսված խրախուսանքներ և կարգապահական տույժեր.
ժզ) իրեն անմիջական ենթակա և հաշվետու համայնքային ծառայողների կողմից իրենց կատարած
աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ տալիս է
համապատասխան եզրակացություններ.
ժէ) աշխատակազմի համայնքային ծառայողի 65 տարին լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ համայնքի
ղեկավարին է ներկայացնում առաջարկություն այդ համայնքային ծառայողի պաշտոն զբաղեցնելը մինչև մեկ տարի
ժամկետով շարունակելու թույլտվության մասին.
ի) կազմակերպում է աշխատակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.
լ) համայնքի ղեկավարին է զեկուցում ամենօրյա փոստը և թղթակցությունները.
խ) համայնքի ղեկավարի ստորագրությանն է ներկայացնում նրա որոշումները և կարգադրությունները.
ծ) աշխատակազմում կազմակերպում է տեխնիկական սպասարկման աշխատանքները.
կ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության այլ համայնքների ղեկավարների
աշխատակազմերի հետ.
հ) համայնքի ղեկավարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
ձ) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը.
ղ) ապահովում է համայնքի ավագանու նիuտերի նախապատրաuտումը, արձանագրումը և նիuտին ներկա
ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.
ճ) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշումների նախագծերի նախապատրաստմանը.
մ) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի
նախապատրաստումը.
ը) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրատարակումը.
յ) կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է
իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ.
ն) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպեu նաև համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.
շ) ապահովում է ավագանու որոշումների առաքումը համապատաuխան մարզպետարան` յոթնoրյա ժամկետում.
ո) Օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, համայնքի
ղեկավարին է ներկայացնում առաջարկություն զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ
բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու
վերաբերյալ տվյալները տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար.
չ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժանքների
կազմակերպման աշխատանքներին.
պ) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ
ունենալու դեպքում համայնքի ղեկավարին անհապաղ ներկայացնում է առաջարկություն տարածքային
զինվորական կոմիսարիատին այդ մասին գրավոր տեղեկատվություն տրամադրելու համար.
ջ) իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և
պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական
ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացումը:
ռ) անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած
պետական կառավարման մարմին:
ս) համակարգում է համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքը
վ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
տ) Աշխատակազմի քարտուղարն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և
կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ։
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը:
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:
Մրցույթը կկայանա 2014թ. նոյեմբերի 21-ին, ժամը 12:00-ին, Ապարանի քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2014 թվականի նոյեմբերի 6-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել քաղաքապետարան (հեռ.` 252-2-43-93, 093-70-76-13) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):
ԱՊԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Հայտարարված է` 21.10.2014
Վերջին ժամկետը` 21.11.2014
Պատասխանատու անձ` Ապարանի քաղաքապետարան
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Բաղրամյան 26
Հեռ.` 252-2-43-93, 093-70-76-13