Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտն մարզի Ցամաքասարի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնի համար

ՀՀ Արագածոտն մարզի Ցամաքասարի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար:
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր 3.1-1):
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ`
ա) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով
բ )ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը:
գ) հետևում է քարտուղարի հանձնարարկանների, համապատասխան ճամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին:
դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ,միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
ե) իրականացնում է քաղաքացիների հերթագրում քարտուղարի մոտ ընդունելության համար:
զ) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին:
է) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի օրենքով,իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտակնություններ:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահնջվում է `
ա) առնվազն միջնակարգ կրթություն
բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Տեղական տուրքերի մասին>>, <<Գույքահարկի մասին>>, <<Եկամտահարկի մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
գ)տիրապետում է անհրաճեշտ տեղեկատվության:
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
Մրցույթը կկայան 2014 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին, Ցամաքասարի գյուղապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2014 թվականի հոկտեմբերի 1-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել գյուղապետարան հեռ. (077-06-03-25) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն
հեռ. (0232-3-63-78):
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան գյուղապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը:
1. դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
2. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի պատճենը
3. արական սեռի անձինք ներակայացնում են զին գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում)
5 .երկու լուսանկար 3 X 4 չափսի:
6. անձնագրի պատճենը
ՑԱՄԱՔԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ

 

Հայտարարված է` 16.09.2014

Վերջին ժամկետը` 16.10.2014

Պատասխանատու անձ` Ցամաքասարի գյուղապետարան
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, Ցամաքասարի գյուղապետարան
Հեռ.` 077-06-03-25



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34