Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար

ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար

1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 2.3-11):
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝
• Կատարում է բաժնի պետի հանձնարարությունները իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
• Անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
• Անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
• Առաջարկություններ է ներկայացնում համայնքում տեղական տուրքեր և վճարներ սահմանելու մասին, տալիս դրանց ֆինանսատնտեսական հիմնավորումները.
• Իր իրավասության շրջանակներում կազմակերպում և ապահովում է համայնքի բյուջեի կատարումը, կազմակերպում է համայնքի բյուջեի կատարման հաշվառումը, վարում է բյուջեում կատարված փոփոխությունների հաշվառում, բյուջեի կատարումը չապահովելու դեպքում համապատասխան առաջարկություներ է ներկայացնում բաժնի պետին, կազմում և սահմանաված կարգով ներկայացնում է հաշվետվություններ համայնքի բյուջեի կատարման մասին.
• Իրականացնում է ֆիզիկական անձանց վերաբերյալ ստացված գույքային հարկերի, տուրքերի և վճարների համայնքային բյուջե հավաքագրված գումարների մուտքագրումը հաշվառվող տեղեկատվական բազաներ.
• Իրականացնում է հարկատու ֆիզիկական անձանց պատկանող գույքի վերաբերյալ բազային տվյալների հաշվառումը և դրանց փոփոխությունները մուտքագրում է համակարգչային տեղեկատվական բազա.
• Իրականացնում է հարկատու իրավաբանական անձանց պատկանող գույքի վերաբերյալ բազային տվյալների հաշվառումը և դրանց փոփոխությունները մուտքագրում է համակարգչային տեղեկատվական բազա.
• ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկում է բյուջե ժամանակին չմուտքագրված գումարների տույժերը և տուգանքները.
• Բաժնի պետի հանձնարարությամբ քննարկում է վճարների և դրանց գանձումների վերաբերյալ գանգատներն ու դիմումները, համապատասխան առաջարկություններ ներկայացնում նրան.
• Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:
• Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

 


Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) բարձրագույն մասնագիտական կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ
բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Ֆինանսական համահարթեցման մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, <<Հողի հարկի մասին>>, <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>>, <<Գույքահարկի մասին>>, <<Վարչական իրավախախտումների մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը: (ունենալու դեպքում)
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:

Մրցույթը կկայանա 2014թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, Աշտարակի քաղաքապետարանում:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2014թ-ի սեպտեմբերի 16-ը, ժամը 1500:

Այլ տեղեկությունների համար դիմել Աշտարակի քաղաքապետարան (թիվ 8 սենյակ, հեռախոս` /0232/ 3-10-26*103) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):

 

ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 29.08.2014

Վերջին ժամկետը` 30.09.1899

Պատասխանատու անձ` Աշտարակի քաղաքապետարան
Հասցե` ք.Աշտարակ, Ն.Աշտարակեցու 25
Հեռ.` 0232/ 3-10-26*103



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14