Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտն մարզի Բազմաղբյուրի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության թափուր պաշտոնի համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ Արագածոտն մարզի Բազմաղբյուրի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար

1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր 2.3-1):
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահնջվում է `
ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է ռուսերենին (ազատ)
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ`
ա) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին.
գ) անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
զ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
է) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան գյուղապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը:
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:

Մրցույթը կկայանա 2014 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին, Բազմաղբյուրի գյուղապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2014 թվականի սեպտեմբերի 4-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել գյուղապետարան (հեռ.` 093-000-628) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):

ԲԱԶՄԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 31.07.2014

Վերջին ժամկետը` 19.09.2014

Պատասխանատու անձ` Բազմաղբյուրի գյուղապետարան
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, Բազմաղբյուրի գյուղապետարան
Հեռ.` 093-000-628



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52