Հայտարարություններ
Թափուր պաշտոններ
.
ՀՀ Արագածոտն մարզի Վարդաբլուրի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության թափուր պաշտոնի համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Արագածոտն մարզի Վարդաբլուրի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար
1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր 3.1-1):
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահնջվում է `
ա) առնվազն միջնակարգ կրթություն
բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Տեղական տուրքերի մասին>>, <<Գույքահարկի մասին>>, <<Եկամտահարկի մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
գ)տիրապետում է անհրաճեշտ տեղեկատվության:
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ`
ա) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով
բ )ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը:
գ) հետևում է քարտուղարի հանձնարարկանների, համապատասխան ճամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին:
դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ,միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
ե) իրականացնում է քաղաքացիների հերթագրում քարտուղարի մոտ ընդունելության համար:
զ) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին:
է) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի օրենքով,իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտակնություններ:
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան գյուղապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում):
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:
Մրցույթը կկայանա 2014 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին, Վարդաբլուրի գյուղապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2014 թվականի օգոստոսի 27-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել գյուղապետարան (հեռ.` 093-262-515) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):
ՎԱՐԴԱԲԼՈՒՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ
Հայտարարված է` 31.07.2014
Վերջին ժամկետը` 11.09.2014
Պատասխանատու անձ` Վարդաբլուրի գյուղապետարան
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, Վարդաբլուրի գյուղապետարան
Հեռ.` 093-262-515