Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության թափուր պաշտոնի համար

ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար

1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ-ԻՐԱՎԱԲԱՆԻ (ծածկագիր` 2.3-7):

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝
ա) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին.
գ) անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
զ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
Է) իրականացնում է համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության իրավական ապահովումը
ը) եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարի կողմից կնքվող պայմանագրերի` օրենսդրության համապատասխանության վերաբերյալ
թ) համայնքի ղեկավարի համաձայնությամբ, նրա անունից ներկայացնում է համայնքի շահերը այլ անձանց հետ փոխհարաբերություններում և դատարանում
ժ) եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին` հանրահավաքներ, երթեր, ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու համար թույլտվություն տալու մասին
ի) եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին` վերջինիս կողմից որդեգրման, խնամակալության և հոգաբարձության հարցերը լուծելու համար
լ) օգնում է որոշման նախագծեր կազմելու և ուսումնասիրված հարցերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու հարցում.
խ) աջակցում է համայնքի բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, հետաքրքրող հարցերի շուրջ նրանց տալով իրավաբանական խորհրդատվություն:

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն իրավաբանական կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
• «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական օրենսգիրք», «Տեղեկատվության ազատության մասին», «Հողային օրենսգիրք», «Քաղաքաշինության մասին», «Վարչական իրավախախտումների մասին», «Ընտանեկան օրենսգիրք», «Աշխատանքային օրենսգիրք», «Նախադպրոցական կրթության մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• համակարգում է համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքը,
• տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• տիրապետում է օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:

Մրցույթը կկայանա 2014թ. ապրիլի 22-ին, ժամը 11:00-ին, Աշտարակի քաղաքապետարանում:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2014թ-ի ապրիլի 7-ը, ժամը 1500:

Այլ տեղեկությունների համար դիմել Աշտարակի քաղաքապետարան (թիվ 8 սենյակ, հեռախոս` /0232/ 3-10-26*103) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը: (ունենալու դեպքում)
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:


ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 20.03.2014

Վերջին ժամկետը` 22.04.2014

Պատասխանատու անձ` Աշտարակի քաղաքապետարան
Հասցե` ՀՀ Արագածոտնի ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցի 1
Հեռ.` 0232/ 3-10-26*103



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52