Հայտարարություններ
Թափուր պաշտոններ
.
ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության թափուր պաշտոնի համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար
1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ (ծածկագիր` 2.1-10)
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ լիազորությունները՝
ա) բաժնում կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է աշխատանքները.
բ) աշխատակազմի ներսում իր լիազորությունների շրջանակներում շփվում է համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամների, աշխատակազմում հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, աշխատակազմի քարտուղարի, ինչպես նաև աշխատակազմի ստորաբաժանումների պետերի և այլ աշխատողների հետ.
գ) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
դ) կազմակերպում է համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծի և հողերի օգտագործման սխեմայի կազմումը և համայնքի ղեկավարին է ներկայացնում այն.
ե) համայնքի գլխավոր քաղաքաշինական հատակագծին համապատասխան կազմում և համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում համայնքի առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների մանրամասն հատակագծման նախագծերը, իրականացնում կառուցապատման աշխատանքները.
զ) կազմակերպում է բնակավայրի քաղաքաշինական կանոնադրության մշակումը և ներկայացնում համայնքի ղեկավարին.
է) համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծի և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմակերպում է համայնքի տարածքում գտնվող հողերի հատկացման, հետ վերցնելու և վարձակալությամբ տրամադրելու հետ կապված հարցերը.
ը/ համայնքի տարածքում, իր իրավասության սահմաններում ապահովում է քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարությունը կանխելու և դադարեցնելու ուղղությամբ.
թ/ իրականացնում է պաշտոնի անձնագրով նախատեսված նաև այլ գործառույթներ:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն մասնագիտական կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, <<Հողի հարկի մասին>>, <<Քաղաքաշինության մասին>>, <<Հողային օրենսգիրք>> <<Գնումների մասին>>, <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>>, <<Գույքահարկի մասին>>, «Վարչական իրավախախտումների մասինե ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• օտար լեզվի տիրապետում (կարդում, կարողանում է բացատրվել):
Մրցույթը կկայանա 2014թ. փետրվարի 17-ին, ժամը 11:00-ին, Աշտարակի քաղաքապետարանում:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2014թ.-ի փետրվարի 3-ը, ժամը 15:00
Այլ տեղեկությունների համար դիմել Աշտարակի քաղաքապետարան (թիվ 8 սենյակ, հեռախոս` /0232/ 3-10-26*103) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը: (ունենալու դեպքում)
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:
ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Հայտարարված է` 17.01.2014
Վերջին ժամկետը` 17.01.2014
Պատասխանատու անձ` Աշտարակի քաղաքապետարան
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4
Հեռ.` 0232/ 3-10-26*103